«Պերմյակովի գործը» կոչված է Հայաստանի, Ռուսաստանի և
միջազգային հանրությանը բացատրելու Հայաստանից 102-րդ ռուսական ռազմակայանի
առաջիկա դուրս բերման պատճառները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական
վերլուծաբան Սարո Սարոյանը:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանդի ենթարկվեց
Ավետիսյանների ընտանիքը: Չնայած այն հանգամանքին, որ սպանության պահից անցել է
արդեն մոտ երեք շաբաթ, նախաքննությունն առ այօսր համոզիչ պատասխան չի տվել այն
պատճառների վերաբերյալ, որոնք Վալերի Պերմյակովին դրդել են նման սահմռկեցուցիչ
ոճրագործության:
«Նման ահաբեկչական դիվերսիան, որը կազմակերպել էին
Ռուսաստանի հատուկ ծառայությունները, անկասկած, հեռուն տանող աշխարհաքաղաքական
պատճառներ է ունեցել: Համոզված եմ, որ դա սոսկ գործընթացի սկիզբն է, որը զարգացում
կունենա: Դրա պատճառներն անռչվում են Մոկսվայի, ավելի ստույգ, Կրեմլի կրած խոշոր
պարտությանը Արևմուտքի հետ գլոբալ դիմակայությունում: Միանգամայն բնական է, որ
վերաֆորմատավորման ենթակա է նաև Ռուսաստանի ազդեցության գոտին Հարավային
Կովկասում: Տվյալ դեպքում` Հայաստանում և Ադրբեջանում», - ընդգծել է Սարո Սարոյանը:
Վերլուծաբանը նման վերաֆորմատավորման վերջին օրինակը
տեսնում է Ուկրաինայում, որից Մոսկվան կարողացավ պոկել Ղրիմը, սակայն ընսդմին
հաջողացրեց կորցնել մնացած ողջ Ուկրաինան, որը սրընթաց գնում է դեպի Արևմուտք:
Սարոյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական սահմանների արագ վերաձևումն անխուսասփելի
է, և Հարավային Կովկասն այստեղ բացառություն լինել չի կարող:
«Այս
իրավիճակում 102-րդ ռուսական ռազմակայանի դուրս բերումը Հայաստանից միանգամայն
տրամաբանական է թվում, լիովին տեղավորվում է առկա աշխարհաքաղաքական շրջանակներում:
Եվ այսօր, փաստորեն, Ռուսաստանը կանգնած է Հայաստանից հեռանալու խնդրի առջև: Եվ
այս պայմաններում Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանումն աշխարհաքաղաքական
իմաստով անտրամաբանական է», - ամփոփել է վերլուծաբանը: