ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանի շրջանակում առաջարկվող սմարթֆոնների շարքը համալրվել է նոր մոդելներով, որոնք, ի դեպ, սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելիս կարելի է ստանալ ընդամենը 1 դրամով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից:
«Մենք ցանկանում ենք սմարթֆոնները և դրանց ընձեռած առավելությունները հասանելի դարձնել բոլորին: Այդ նպատակով պարբերաբար ընդլայնում ենք առաջարկվող սարքերի ընտրանին՝ հնարավորություն տալով բաժանորդին ընտրել իր կարիքներին և նախասիրություններին առավելագույնս համապատասխանող տարբերակը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Աղբյուրի համաձայն, խոսքը գնում է Samsung A310, Blu Vivo 5, Huawei Honor 5X, HTC 530, Blu Studio One, Samsung J120, Blu Energy X2, Samsung Note 5, Samsung A510 սմարթֆոնների մասին:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: