Հայաստանի իշխանությունների ջայլամի կեցվածքի
բացատրությունը պետք է փնտրել նրանցից ներկայիս «տերերի» մոտալուտ հրաժարման մեջ:
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:
«Ռուսաստանն աստիճանաբար, սակայն անշեղորեն Հայաստանն
ազատում է իր ներկայությունից: Պատճառը` Արևմուտքի հետ պայմանավորվածությունն է:
Այդ գործընթացը շատ շուտով կհանգեցնի այն բանին, որ Հայաստանի քաղաքական դասը ,
կամ այն, ինչ Հայաստանում ընդունված է այդպես անվանել, կմնա առանց սովորական
տիրոջ: Հենց դրանով է բացատրվում ինչպես իշխանությունների, այնպես էլ ոչ
կառավարական վերնախավի ներկայիս վարքածը, որը խուճապ է հիշեցնում», - ասել է նա:
Նշելով, որ Մոսկվան ամեն ինչ արեց Երևանին ԵԱՏՄ
ներքաշելու համար, վերլուծաբանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները բնավ
ոչինչ չարեցին դրան դիմակայելու համար: Եվ դա, նույնիսկ, Հայաստանին այդ
միությունում ընդունելու Բելառուսի և Ղազախստանի ցանկության բացակայության ֆոնին:
Այլ կերպ ասած, նրա կարծիքով, Հայաստանի վերնախավն իրեն
ձերբազատեց Հայաստանի ճակատագրի համար պատասխանատվությունից, որն անմիջապես
ստանձնեց Ռուսաստանը: Սակայն, Ուկրաինայից հետո ռուսները հասկացան, որ ի զորու չեն
դիմակայել Արևմուտքին այն չափով, ինչպես իրենք էին ակնկալում:
Սարոյանը
նշել է, որ «տերերի» հրաժարումը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը թույլ կտա
ստանալ իրական անկախություն և ազատություն, ինչի համար ամենևին էլ պարտադիր չէ նոր
տերեր փնտրել Արևմուտքում: Նրա գնահատմամբ, ձերբազատվելով ստրկամտությունից`
հայերը պետք է ստեղծվող վակուումը լրացնեն իրական ազգային կողմնորոշում ունեցող
ուժերով, որոնք հենվնում են ոչ թե արտաքին տերերի, այլ քաղաքացիական հասարակության
վրա :