Թուրքիան հույս ունի, որ Եվրահանձնաժողովը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը£ Այս
մասին հայտարարել է ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը, հայտնում է Star
թուրքական թերթը£
Նախարարի խոսքով,
Ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակով Եվրոպայում շատ է ակտիվացել հայկական
լոբբին: Նա նշել է, որ եթե նույնիսկ Եվրահանձնաժողովը 1915 թ. իրադարձությունները
ճանաչի որպես ցեղասպանություն, այդ որոշումը Թուրքիայի համար ոչ մի նշանակություն
չի ունենա:
Նշենք, որ
ապրիլի 24-ին Եվրահանձնաժողովը կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: