Հայաստանի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի եզրակացությունը չի կարող լիարժեք արտացոլել իրավիճակը հանրաքվեի ընթացքում, քանի որ ԺԻՄԻԳ փոքրաթիվ փորձագիտական առաքելությունը զուտ ֆիզիկապես չէր կարող դիտարկում իրականացնել հանրապետության բոլոր ընտրատարածքներում և իր հաշվետվությունը կազմել է միայն մի քանի ընտրատեղամասերում դիտարկումների և ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քննադատությանը ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ եզրակացությունում:
Այնուհետև Հովհաննես Սահակյանը կետ առ կետ անդրադարձել է ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ փորձագետների դիտողություններին: «Պետք է նշեմ, որ բոլորովին համաձայն չեմ փորձագետների այն եզրակացությանըմ, թե հանրապետությունում ստեղծված չեն ընտրախախտումների հետաքննության բավարար մեխանիզմներ: Ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները, ինչպես հասարակաքաղաքական կազմակերպությունների, այնպես էլ շարքային քաղաքացիների և ԶԼՄ-ների, ընդունվել են ի գիտություն, ուսումնասիրվել են, իսկ դրանց այն մասի առնչությամբ, որոնք բավարար հիմնավորված են եղել, հարուցվել են գործեր»: Ինչ վերաբերում է հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործմանն առնչվող մեղադրանքներին, ապա Սահակյանը դրան չի համաձայնել: Նրա ասելով, բոլոր պաշտոնատար անձինք, որոնք այսպես թե այնպես մասնակցել են հանրաքվեի կազմակերպմանը, դա արել են ոչ աշխատանքային ժամերին, չեն չարաշահել իրենց լիազորությունները:
Խոսելով ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ եվրոպացի փորձագետների դիտողությունների մասին` Սահակյանը նշել է, որ երկրի գործող օրենսդրությունը թույլ չի տալիս այդ ցուցակներից հանել այն քաղաքացիներին, ովքեր ժամանակավորապես բացակայում են հանրապետությունից: Ինչ վերաբերում է քվեարկությունից հետո ստորագրված ընտրացուցակները հրապարակելու վերաբերյալ ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ առաջարկությանը` ընտրական գործըն2ացների նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը բարձրացնելու նպատակլով, հանձնաժողովի ղեկավարը նշել է. «Ընդհանրապես, ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ եվրոպացի փորձագետներn արդեն դիտողություններ են անում Հայաստանի դեռևս գոյություն չունեցող նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, քամi որ նրանց նշած մի շարք խնդիրներ կկարգավորվեն հենց նոր ԸՕ-ով, այդ թվում` ընտրացուցակներին առնչվող հարցերը: Ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակների հրապարակման նկատմամբ իմ վերաբերմունքը ես կարտահայտեմ խորհրդարանում նոր ԸՕ նախագծի քննարկման ժամանակ: Ինչպես այս, այնպես էլ հասարակությանը և փորձագետներիn հուզող շատ այլ հարցեր անպայման կքննարկվեն նախագծի շուրջ քննարկումների ըն2ացքում և կգտնեն իրենց լուծումը», - խոստացել է Հովհաննես Սահակյանը:
Հայաստանի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԺԻՄԻԳ եզրակացությունում, մասնավորապես, ասվում է. «Հանրաքվեի կազմակերպումը արտացոլում է ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ հանձնարարականների կատարման բացակայությունը, որոնք ներկայացվել էին նախորդ երեք տարվա ընթացքում և առնչվում էին Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական վստահության բարձրացմանը, այդ թվում` ընտրացուցակների հստակեցմանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման կանխարգելմանը, բողոքների ուսումնասիրման և ընտրախախտումների համար պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը»: Ընդ որում փորձագետները նշում են, որ չնայած ընտրացուցակներում հստակություն մտցնելու Հայաստանի ոստիկանության փորձերին, շահագրգիռ կողմերն, այնուամենայնիվ, հրապարակել են ընտրացուցակներում անճշտությունների, այդ թվում` ցուցակներում մահացած մարդկանց անունների առկայության, մեկ հասցեում բազմաթիվ մարդկանց գրանցման վերաբերյալ հաղորդագրություններ: «Հատկապես մտահոգություն է հարուցում այն փաստը, որ ընտրացուցակներում մեծ թիվ են կազմել այն մարդկանց անունները, ովքեր արդեն երկար տարիներ բնակվում են արտասահմանում և քվեարկության իրավուքն ունեն միայն հանրաքվեին ֆիզիկական ներկայության դեպքում», - նշել են ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ փորձագետները: Եզրակացությունում նաև նշվում է, որ պետական պաշտոնյաների կողմից մոբիլիզացվել են մեծ ռեսուրսներ վարչական լծակներն օգտագործելու համար: Միևնույն ժամանակ զեկույցում նշվում է, որ Հայաստանի լրատվական դաշտը համարվում է քաղաքականացված: «Մտահոգություն է հարուցում նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների անվտանգության հարցը», - նշում են փորձագետները: Ընտրատեղամասերում, որտեղ ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ ներկայացուցիչները հետևել են ձայների հաշվարկին, արձանագրվել են լուրջ խախտումներ. բարեփոխումների կողմնակից վստահված անձանց միջամտություն ընտրական գործընթացին, խոչընդոտների հարուցում և ահաբեկում, որոնք, գործնականում, հանգեցնում են քվեարկության արդյունքների փոփոխության: Ավելին, ընդդիմադիր ուժերի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հաղորդել են հանրաքվեի ընթացքում բազմաթիվ խախտումների մասին, այդ թվում` կաշառք բաժանելու, քաղաքացիներին ահաբեկելու, ձայների հաշվարկի ընթացքում կեղծարարության մասին:
Հիշեցնենք, որ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 2 566 998 քաղաքացիների 50.74%-ը: Բարեփոխումների օգտին քվեարկել է մասնակիցների 63,37%-ը, դեմ` 32,36%-ը: Մինչդեռ ընդդիմությունը սահմանադրական հանրաքվեի արդյունքները համարում է կեղծված: