Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ
Ներսեյանը 1-ին տեղն է զբաղեցրել
ռուսաստանյան երաժշտական մրցույթում: Ինչպես հաղորդել է թատրոնի մամուլի
ծառայությունը, Ներսեսյանը հաղթել է Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային մրցույթում, որն ընթացել է հունվարի 28-31-ը
Տիխվինում` ռուս մեծ կոմպոզիտորի հայրենի քաղաքում: Այս տարի մրցույթն առաջին
անգամ անցկացվել է երկու ուղղություններով` կամերային և օպերային կատարումների
գծով: Կամերային բաժնի համար ընտրվել էին 15 կատարողներ, օպերայինի համար` 44
մասնակիցներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից,
Հայաստանից և Չինաստանից:
Ժյուրին գլխավորել է Ռուսաստանի
ժողովրդական արտիստուհի, Մարիինյան թատրոնի երիտասարդ օպերային երգիչների
ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Լարիսա Գեորգիևան:
Տարբեր
տարիների մրցրույթի դափնեկիր են դարձել Աննա Նետրեբլոն, Իրինա Ջիոևան, Հիբլա
Գերզմավան, Օլգա Տրիֆոբովան և այլոք: