ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունից հեռացել է հերթական
պատգամավորը:
Ինչպես հայտարարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը,
փետրվարի 26-ին պատգամավոր Մուշեղ Պետոյանը դիմում է ներկայացրել ԲՀԿ
խմբակցությունից դուրս գալու մասին:
Հիշեցնենք,
որ կուսակցությունից «առնետավազք» է սկսվել
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նախագահ Սերժ Սարգսյանի միջև
հարաբերությունների սրումից հետո: ԲՀԿ խմբակցությւոնը լքել է արդեն 7 պատգամավոր: