Պարզվում է ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի բանաձևի մերժման հարցում ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի մասնակցության աստիճանը: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով, Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարվել է ուսումնասիրել այդ հարցը. ՙԴեսպանատունը պարզում է. հենց հայտնի դառնան արդյունքները, կարվի հայտարարություն՚:
Նշենք, որ իր հարցազրույցներից մեկում ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել էր, Ռոբերտ Ուոլթերի զեկույցը ԵԽԽՎ-ում մերժվել է, այդ թվում՝ իր և ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի շնորհիվ: Այդ բանաձևի ընդունման աննպատակահարմարության առնչությամբ հանդես են եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ ուղղությամբ բավականաչափ ջանք է գործադրել նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ինչպես նաև սփյուռքը:
Նշենք, որ հունվարի 26-ի նիստում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում՚ զեկույցը: