Հանրապետության տարածքում մարտի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Օդի ջերմաստիճանը 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով: Քամին` հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ:
Երևանում մարտի 6-ին ջերմաստիճանը կկազմի մինչև +10, մարտի 7-ին`մինչև +15, մարտի 8-11-ը`մինչև +18 աստիճան: