Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ
Գուլիևը և Դիլհամ Ասկերովը բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան:
Ինչպես հայտարարել են դիվերսանտների փաստաբանները,
Գուլիևը մտադիր է բողոքարկել դատավճիռն ամբողջությամբ, իսկ Ասկերովը` միայն այն
հոդվածները, որոնցով մեղքը չի ընդունում:
Անցած տարվա դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը
Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանությանհամար։ Իսկ
Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարի ազատազրկման: