Համատեղ ակցիայի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և MasterCardմիջազգային վճարային համակարգը հաճախորդներին առաջարկում են անվճար հաճախել կինո:
Ինչպես հաղորդեց բանկի մամլո ծառայությունը, օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում MasterCard կամ Maestro քարտով առնվազն 8 000 ՀՀ դրամի չափով գնում կատարելիս հաճախորդները կստանան կինոթատրոնի երկու տոմսի կտրոն: Կտրոնը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել 8 այդպիսի անդորրագիր և ներկայացնել Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գործող նվերների տրամադրման կետ:
Հիշեցնենք, որ հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելիսMasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold բանկի քարտապաններին (POS-տերմինալներից ևe-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է նաև 1% cash-back: