ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հինգշաբթի օրը տեղի ունեցած` «ուղիղ գծի» ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, վստաություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարության շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը կլուծվի
«Ես չէի ցանկանա խառնվել Թուրքիայի հետ Պապի բանավեճին: Պապը շատ հեղինակավոր է… Ես Պապին համարոմ եմ աշխարհում այնքան հեղինակավոր մարդ, որ երկրագնդի ցանկացած մարդկու հետ բացատրվելու ձևը նա կգտնի, անկախ կրոնական պատկանելությունից»,-Պուտինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ռելիգիա» պորտալը:
Նախագահը նշել է, որ իրավիճակին ծանոթ չէ, հավելելով. «Վստահ եմ, Թուրքիայում կան խելոք մարդիկ, բավականաչափ ճկուն, որպեսզի գլուխ հանեն իրավիօակից, իսկ եթե պրոբլեմներն առաջանում են, ապա դրանք հանել»:
Աղբյուրը նշում է, որ ապրիլի 12-ին Վատիկանում կայացած պատմական պատարագի ժամանակ Հռոմի պապը նշել էր, որ մարդկությունը 20-րդ դարում վերապրել է 3 մեծագույն ու չլսված ողբերգություններ: Առաջինին, որը կարելի է ընդհանուր առմամբ սահմանել որպես հայ ժողովրդի ցեղասպանություն, զոհ գնացին հայերը, հույներն ու ասորիները: Մնացյալ 2 ողբերգությունների պատասխանատուները նացիզմն էին ու ստալինիզմը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
1915 թվականի իրադարձությունները գնահատելիս Հռոմի պապն առաջին անգամ է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը: Պատարագից հետո ներկաները նշել են, որ դա դիվանագիտական բարդություններ կստեղծի Վատիկանի և Անկարայի միջև: Միևնույն ժամանակ, Անկարայում Վատիկանի դեսպանն անմիջապես կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, իսկ Վատիկանում Թուրքիայի դեսպանը կանչվել է հետ` «խորհրդատվության նպատակով»: