Հունվարի 27-ին
ազգային հեռուստատեսությամբ Հոլոքոստի զոհերի հիշատակի Միջազգային օրվան նվիրված
իր ելույթում Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկը կոչ է արել չմոռանալ Հայոց
ցեղասպանության մասին:
Ինչպես տեղեկացնում է PrensaArmenia.com.ar կայքը,
ուրուվայցի ղեկավարը ցեղասպանությունը որակել է որպես «մարդկության դեմ իրական
մարտահրավեր»: «Մենք հաստատում ենք մեր համերաշխությունը հրեա ժողովրդի հետ»,-նշել
է Ուրուգվայի նախագահը: Միաժամանակ նա նշել է, որ պետք չէ մոռանալ նաև հայ ժողովրդի չճանաչված Ցեղասպանության մասին:
Նշենք,
որ անցյալ շաբաթ Մուխիկան հանդիպել էր տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների
պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում ուրուգվայցի առաջորդն ընդունել էր Հայոց
ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ստեղծվող հանձնաժողովի կազմի մեջ մտնելու առաջարկը:
Նշենք, որ Ուրուգվայն առաջին երկիրն էր, որը 1965 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունն
Օսմանյան կայսրությունում: