ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը շարունակում է պնդել, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախում դեռ նոր պետք է սկսվեն, և ապիլյան իրադարություններն ադրբեջանական իշխանությունների ընդամենը ՙցուցադրական ելույթ՚ էին: Այդ մասին ապրիլի 29-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա:
Նրա խոսքով, ապրիլյան իրադարձություններն Հայաստանի իշխանութունների ձախողված քաղաքականության հետևանք են, որոնք արժանի հակահարված չեն տալիս ադրբեջանական կողմին միջազգային ասպարեզներում և թալանում են սեփական երկիրը: ՙԱդրբեջանը դիմել է ՄԱԿ՝ 1994 թ. հրադադարի ռեժիմի վերաբերյալ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու համար: Ի պատասխան՝ Հայաստանը պետք է անհապաղ ճանաչեր Արցախի անկախությունը և իր ողջ ներուժն օգտագործեր վերջինիս միջազգային ճանաչման համար՚,- ասել է նա:
Փոստանջյանն ավելացրել է նաև, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը և նրա ողջ շրջապատը պետք է անձնական ներդրում ունենան սպառազինության ձեռքբերման ֆոնդում: Ըստ որում՝ պատգամավորն ավելացրել է, որ կառավարող ռեժիմը պետք է որոշակի եզրակացություններ անի քառօրյա պատերազմից հետո և գիտակցի, որ Հայաստանի ու Արցախի միակ դաշնակիցն առաջնագծում կանգնած զինվորն է: