ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության այսօր կայացած նիստում կուսակցության շարքերը լքել է Գագիկ Ծառուկյանի փեսան`Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը:
Ըստ որում, նա կպահպանի քաղաքապետի պաշտոնը:
Համագումարում կուսակցության շարքերը լքել է նաև քաղխորհրդի անդամ Նապոլեոն Ազիզյանը:
Նախօրեին կուսակցությունից հեռանալու մասին հայտնել է նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ավելի վաղ կուսակցության շարքերը լքել են պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը, Ռուստամ Գասպարյանը, Մելիք Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը:
Նշենք, որ մարտի 5-ին ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է իր պաշտոնից, նրան փոխարինել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով պաշտոնապես ԲՀԿ-ն ընդդիմություն է հայտարարել: