Թուրքիայի հասարակությունը ցանկանում է առանց որևէ նախապայմանի սահմանների բացում, լրագրողներին հայտնել է թուրք քաղաքական գործիչ Նաադի Սոլմեզը:
Նրա կարծիքով, թուրքական իշխանությունները չեն ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրանից հետո կարող են հայկական կողմից տարածքային պահանջներ առաջանել: ՙՀողերը երկրորդական հարց է, առաջնահերթը խղճի հանդեպ պարտքն է: Մենք Հայաստանում ենք, քանի որ ճանաչում ենք Ցեղասպանությունը, և իշխանությունները նույնպես պետք է դա անեն՚,- նշել է նա:
Նա նաև գտնում է, որ ճանաչումն անհրաժեշտ է թուրքերի խիղճը հանգստացնելու, և երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու համար: ՙԹուրքիայի հասարակությունը ցանկանում է առանց որևէ նախապայմանի սահմանների բացում՚,- նշել է քաղաքական գործիչը: Այս համատեքստում քաղաքական գործիչը նշել է, որ թուրք մտավորականությունը և քաղաքացիական հասարակության անդամները պայքար են տանում երկրում ժողովրդավարության հաստատման և Ցեղասպանության ճանաչման համար: