Ինտերնացիոնալացնելով 1990-ական թթ. Ադրբեջանի հիմնումը`որպես պետություն, նավթային արդյունաբերությունը միաժամանակ ինտենացիոնալացրեց վերջինիս սպառնացող ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու հարցում փոխհամաձայնությունը, ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Լոնդոնի Արևելյան և աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտին կից գործող Ժամանակակից Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենտրոնի գիտաշխատող Լորենս Բրոերսը:
ՙԱյդ առումով ադրբեջանական նավթը ստատուս-քվոյի անբաժանելի մասն է, ինչը նվազեցնում է նոր պատերազմի շարժառիթը: Սակայն, ընդհանուր առմամբ, նավթը տարածքների և անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը չէ, թեև նավթային գործոնը հսկայական և ոչ միանշանակ դեր է խաղացել քայքայված ադրբեջանական պետության կառուցման հարցում՚,- նշել է նա:
Բրոերսի կարծիքով, ՙդարի պայմանագիրն՚ էլ կրիտիկական պահին ինտերնացիոնալացրել է ադրբեջանական պետականության գաղափարն ու լեգիտիմությունը: Եվ դրա ստորագրման պահից սկսած`նավթային եկամուտները հնարավորություն են տվել համախմբել գործող ընտրախավերին, վերազինվել`ինքնավստահություն հաղորդելով Բաքվին:
Այս առումով, ըստ նրա, հենց նավթը կարող է գոյություն ունեցող ստատուս քվոյի ընդունումից Ադրբեջանի հրաժարվելու կարևոր գործոն համարվել`չնայած նավթը վաղ թե ուշ կավարտվի, իսկ ղարաբաղյան հակամարտությունը կմնա: