Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը, ով մինչ այդ զբաղեցնում
էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Ինչպես
հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում