Վահե Հակոբյանը վարչապետ Հովիկ
Աբրահամյանի որոշմամբ այսօր ազատվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի
նախագահի պաշտոնից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է
կառավարության մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
«Հակոբյանն ազատվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի
որոշմամբ, համաձայն սեփական դիմումի»,-նշել է Պողոսյանը:
Իսկ թե
ինչն է դարձել Հակոբյանի հրաժարականի պատճառը, անհայտ է: Սակայն, ըստ ԱրմԻնֆո տեղեկությունների,
Հակոբյանը տարաձայնություններ ուներ վարչապետի հետ: Նշենք, որ ավելի վաղ Հակոբյանն
զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը: