Հայաստանն իշխանությունների կողմից ծանր իրավիճակում, փակուղում հայտնվել, ոչ իշխանական եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՙԲարգավաճ Հայաստանից՚ պատգամավոր Վարդան Օսկանյանը:
ՙԱզատության հրապարակ մեր գալն ինքնանպատակ չէ: Երկիրը ծանր իրավիճակում է: Եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք անդառնալիորեն կորցնել երկիրը: Իշխանություններն անտեսում են այդ հանգամանքը: Ավելին, սահմանադրական արկածախնդրության միջոցով փորձում են երկարաձգել իրենց քաղաքական մոնոպոլիան: Նրանք ոչ միայն պատրաստ չեն ինչ-որ բան անել, այլ նաև ի վիճակի չեն: Նրանք ղեկավարվում են նեղ խմբակային շահերով՚,- ասել է Օսկանյանը:
Նա համոզված է, որ համակարգը քանդել հնարավոր է միայն իշխանափոխությամբ: Միայն լեգիտիմ իշխանությունը կարող է դիմակայել ներկայիս մարտահրավերներին և սպառնալիքներին: Իշխանափոխությունն օրախնդիր է, և ժողովրդի մեծ քանակության ներկայությունը դրա վառ վկայությունն է:
ՙՄենք ընտրությունների միջոցով իշխանափոխության կողմնակից ենք: Ընդդիմության բոլոր գործողությունները լինելու են օրենքի ու Սահմանադրության շրջանակներում՚,- ասել է նա: