Ապրիլի 18-ին, ժամը 19:30-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը
բողոքի ակցիա կանցկացնի Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց:
«ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը», - ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը դեմ է պարտադիր
կուտակային կենսաթոշակային համակարդին: Հայաստանի Սահմանադրական դատարանն իր
որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել պարտադիր կուտակային կենսաթոշակային
համակարգի մասին օրենքի որոշ դրույթներ, սակայն հակասահմանադրական դրույթների
գործողությունը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 30-ը` կառավարությանը ժամանակ
տրամադրելով օրենսդրական ակտի թերությունները շտկելու համար: