Arminfo.info



 Tuesday, June 2 2015 11:38

Ստեփանյան Դավիթ

Սերգեյ Կուրղինյան. Ռուսաստանն արձագանքում է Ադրբեջանից և Հայաստանից ազդակներին`ղեկավարվելով աշխարհաքաղաքական շուկայի կանոններով

   Սերգեյ Կուրղինյան. Ռուսաստանն արձագանքում է Ադրբեջանից և Հայաստանից ազդակներին`ղեկավարվելով աշխարհաքաղաքական շուկայի կանոններով

 

Ի՞նչ առավելություններ և թերություններ եք տեսնում Ռուսաստանի ներկայիս կովկասյան քաղաքականությունում, մասնավորապես`Հայաստանի ուղղությամբ, ինչպես նաև ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածությունում Մոսկվայի քաղաքականությունում:

 

Խորհրդային Միության փլուզումից հետո իրականությունն սկսեց նոր կանոններ թելադրել բոլորիս, և, կարծում եմ, Ռուսաստանի և Հայաստանի միջև նոր տեսակի կապերը կարող են կառուցվել բացառապես մեր երկրների ազգային զարգացման հիման վրա: Հետևաբար`Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանն այլ շահեր չի կարող ունենալ, քան այդ ազգային զարգացման օպտիմալությունն ապահովելը: Եվ եթե ազգային զարգացումը ենթադրում է Հայաստանի կապերը ոչ թե Ռուսաստանի, այլ էլի ինչ-որ մեկի հետ, Մոսկվային ոչինչ չի մնա, քան ընդունել դա` հասկանալով, որ վերջին հաշվող ձևավորվում է ազգային շահերից բխող փոխդասավորություն: Ներկայիս իրողություններում որևէ մեկին ենթարկելն անիմաստ է`հաշվի առնելով, որ վաղ թե ուշ ամեն բան կորոշեն հասարակության տրամադրությունները: Փորձել դրանք կառավարել, անհնար է, քանի որ արդյունքում հակառակ ռեակցիա տեղի կունենա: Այլ բան է, որ շատ երկրներ, և ոչ միայն Կովկասում, այլ նաև Եվրոպայում, իրենցից ներկայացնոմ են մեծ կաթսաներ`հատուկ կափարիչներով, որոնց ներսում միանգամայն այլ պարունակություն է եռում: Եվ այդ կափարիչները  շատ հաճախ 100 անգամ ավելի արևմտամետ են, քան այն, ինչ դրանց տակ եռում է: Այս առումով մենք պետք է հստակ տարբերակենք ազգային ոգու զարթոնքը գլոբալիզմից, կափարիչը պարունակությունից:

 

Արդյո՞ք այսօր գոյություն ունեցող քաղաքական և ռեսուրսային ներուժը թույլ է տալիս Ռուսաստանին ինչ-որ կերպ արձագանքել այդ գործընթացներին:

 

Բնական է, որ Ռուսաստանը հիացած չէ այն բանով, որ իրեն հարակից տարածքներում և երկրներում, ի հեճուկս հասարակություններում դիտվող միտումների, ձևավորվում են ակնհայտորեն այլ պետությունների գործիքների դերում հանդես գալ ցանկացող կառույցներ:

Պատմությունը ցույց է տալիս, որ նման գործընթացներն անխուսափելիորեն ավարտվում են այդ գործիքների նույնքան անխուսափելի կործանմամբ: Դեռ երբեք ԱՄՆ գործիքներն անվնաս չեն մնացել. իրենց գործառույթները կատարելուց հետո դրանք անխուսափելիորեն կոտրվել են: Ըստ որում, պետք չէ մոռանալ Ռուսաստանի հակասականության մասին, որի ընտրախավի զգալի մասը դեռ բոլորովին վերջերս երազում էր Արևմուտքի հետ լիարժեք մերձեցման, Եվրոպա մտնելու մասին: Դա երկար պատմություն է, որին զոհաբերվեց Խորհրդային Միությունը: Հետևաբար`ամբողջ Ռուսաստանը միանշանակ որպես հակաարևմտյան տարր դիտարկելը միամիտ կլիներ:

 

Եվ, այնուամենայնիվ, Հայաստանը ԵՏՄ անդամ է: Այս համատեքստում Երևանի նկատմամբ Մոսկվայի արտաքին քաղաքականությունում ի՞նչ միտումներ այսօր կարելի է կանխատեսել:

 

Ժամանակակից Ռուսաստանի և նրա նախագահի արտաքին քաղաքականությունը բնորոշվում է ուշադրության կենտրանացմամբ` այն բանի վրա, թե ուր է տանում ազգային շահը, և ոչ միայն Հայաստանի, այլ ցանկացած այլ պետության: Դրանում է պուտինյան քաղաքականության առանձնահատկությունը, ինչը, խիստ ասած, կայսերական չէ: Եթե Հայաստանը հանկարծ ցանկանա մտերմանալ նույնիսկ Թուրքիայի հետ, թող անի դա, դա իր խնդիրն է: Որքանով գիտեմ, ոչ ոք Մոսկվայում դրան չի հակազդի: Պարզապես համապատասխան եզրակացություններ կարվեն: Ոչ ոք բռունցքով սեղանին չի հարվածի, չի մեղադրի Հայաստանին դավաճանության մեջ: Այլ կերպ ասած` ազգային շահերը Ռուսաստանի հետ կապող երկրների հետ Մոսվան մեկ հարաբերություններ է կառուցում, այն այլ վայրերում տեսնող երկրների հետ`միանգամայն այլ: Նման քաղաքականությունը նորմալ եմ համարում:

 

Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի ազգային շահերի առնչությամբ:

 

Միանշանակ ասել դա չեմ կարող: Հայաստանի ազգային շահը որոշում են վերջնիս ներսում հակամարտող խմբերը, քաղաքական ընտրախավը: Այստեղ ևս ընդհանուր տեսակետ չկա:

Շատ լավ հիշում եմ 80-ական թթ. վերջի էյֆորիան, խոսակցութուններն այն մասին, որ ԱՄՆ գլխավոր հենակետը Կովկասում Հայաստանը կդառնա: Այսօր British Рetroleum-ի և մնացածների`հարևան պետության հանդեպ հետաքրքրության օրինակով տեսնում ենք, որ դա տեղի չունեցավ: Հենց դա հանգեցրեց Հյաստանի նոր քաղաքականության  ձևավորմանը: Հույսերի և ուտոպիաների ժամանակներն անցան, և ես ոչ ոքի չեմ հանդիմանում`հաշվի առնելով, որ ճիշտ նույն ուտոպիաները կային նաև Ռուսաստանում:

 

Շատերը կարծում են, որ Հայաստանի ազգային շահերը որոշում է ղարաբաղյան հակամարտությունը`գտնելով, որ այդ հակամարտության բանալին Ռուսաստանի ձեռքում է...

 

Ես չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, ովքեր պնդում են, որ ղարաբաղյան հակամարտության բանալին Ռուսաստանի ձեռքում է: Շատ կցանկանայի թեկուզ մեկ ապացույց լսել այն բանի, որ Մոսկվան շահարկում է ղարաբաղյան հակամարտությունը: Ռուսաստանը առաջ է շարժվում`իր ազգային շահերին համապատասխան, ինչը հարակից տարածությունից բխող ազդակներին փոխադարձաբար պատասխանելու մեջ է կայանում: Բնականաբար, Ռուսաստանը համապատասխանաբար է արձագանքում ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանից եկող ազդակներին: Հենց դա է հանդիսանում Ռուսաստանի ներկայիս բազմավեկտորությունը: Կրեմլում շատ լավ հասկանում են, որ  Հայաստանը ղեկավարում է ոչ ռուսական դեսպանությունը, ոչ Ռուսաստանի հայերը: Հայաստանը ղեկավարում է ազգային ընտրախավը, ընտրախավային և ժողովրդական միտումների միաձուլվածքը: Եվ Կրեմլում, կարծում եմ, պարզապես հետևում են, թե ուր են տանում այդ միտումները`դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Դուք որոշ երկրների բնորոշեցիք որպես կաթսաներ`հատուկ կափարիչներով, որոնց տակ միանգամայն այլ պարունակություն է եռում: Ի՞նչ և ո՞ր կափարիչի տակ է եռում Հայաստանում:

 

Հայաստանի դեպքում բավական դժվար է ասել դա: Կարող եմ ասել, որ Բուլղարիայում ՙկափարիչները՚ շատ ավելի արևմտամետ են բովանդակությունից: Շատ շուտով նման գործընթացներ տեղի կունենան Իտալիայում, Հունաստանում, Իսպանիայում և նույնիսկ Ֆրանսիայում: Ուկրաինայում ամեն բան բաժանվել է մի քանի քաղաքակրթական մոդուլների, որոնցից յուրաքանչյուրը տարբեր կողմ է շարժվում:

 

Հայաստանի իշխանությունները 3 տարի գնում էին եվրաասոցացման ուղղությամբ, մինչդեռ շարքային քաղաքացիները հիմնականում ձգտել են դեպի Մաքսային միություն: Մի՞թե դա չի վկայում կաթսայի և կափարիչի տարբեր պարունակության մասին:

 

Հնարավոր է: Այդ դեպքում ինչու՞ Հայաստանում համապատասխան հանրաքվե չանցկացրեցին:

 

Իսկ դա հենց ՙկափարիչին՚ ուղղված հարց է...

 

Ռուսաստանը Խորհրդային Միություն չէ, և կայսերական բռունցքով հարցեր լուծելու ձգտում չունի: Իսկ Վլադիմիր Պուտինի քաղաքականության զգուշավորությունը դրսևորվում է որևէ մեկին վիրավորելուց ամեն կերպ խուսափելու ձգտմամբ: Ուկրաինային Պուտինն արձագանքեց միայն այն ժամանակ, երբ հսկայական խախտումներով տապալեցին Յանուկովիչին և անզուսպ հակառուսական ուղեգիծ որդեգրեցին: Չեմ կարծում, թե նա  հիացած էր Յանուկովիչով կամ Յուշչենկոյով, բայց Ռուսաստանում հասկացել են, որ նրանք կափարիչ էին, որի տակ ինչ-որ այլ բան էր եփվում, և հարգանքով են վերաբերել այդ ինչ-որ բանին:

 

Արդյո՞ք կայսերական բռունցքով հարցեր լուծելու ձգտման բացակայությունը Ռուսաստանի մոտ վկայում է հետխորհրդային տարածությունում վերջինիս շահերի սահմանափակման մասին:

 

Ոչ մի դեպքում: Ռուսաստանը ոչ մի դեպքում չի պատրաստվում իր շահերը սահմանափակել հետխորհրդային տարածությամբ: Օրինակ`Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Մերձավոր Արևելքում իր շահերից: Լինի դա Ռուսական կայսրություն, Խորհրդային Միություն կամ ազգային պետություն, մենք միշտ պաշտպանելու ենք մեր շահերը Մերձավոր Արևելքում: Ռուսաստանը երբեք չի դադարի խաղալ գլոբալ մակարդակով, բայց  կանի դա ԽՍՀՄ-ից հազար անգամ ավելի մեղմ:

 

Լոզանյան համաձայնագրերը նոր իրականության ձևավորման հեռանկարներ ստեղծեցին Իրանի շուրջը: Ի՞նչ կարծիք ունեք այս առնչությամբ:

 

Ես չեմ հավատում այդ նոր իրականությանը` լիովին կիսելով կրոնական առաջնորդ Համենեիի կարծիքը, ով այդ առնչությամբ ասել է հետևյալը. ՙԵթե դուք այդքան ցանկանում եք վարել այդ բանակցությունները, արեք այդ: Տեսնենք, թե ինչ կլինի հետո՚:Բնականաբար, մենք ուրախ կլինենք, եթե Իրանի մոտ ամեն բան հաջող ընթանա: Բայց ես և իմ գործընկերները նման հուսալի հեռանկարների չենք հավատում:

 

Հայ հասարակությունը որոշակի տագնապով է հետևում Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական մերձեցմանը: Արդյո՞ք կիսում եք այդ մտավախությունները:

 

Ընդհանուր առմամբ Թուրքիայի հետ հարաբերությունները չափազանց բարդ հարց է: Այդ երկիրը դեռ գտնվում է խաչմերուկում, չի գտել իրեն, չի կողմնորոշվել աշխարհում իր տեղի հարցում: Եվ Ռուսաստանի հետ կարևոր տնտեսական նախագծերը դեռևս ստուգումների և փորձարկումների փուլում են գտնվում: Այդ ամենն արվում է շատ զգույշ: Եթե Ռուսաստանը ցանկանար ամբողջովին Թուրքիայի կողմը բռնել, չեմ կարծում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամաներ Երևան` մասնակցելու Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին:

Միաժամանակ միանշանակ չեմ համարում նաև Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը: Հայաստանում շատ տարբեր անտեսանելի ներքին հոսանքներ կան: Իսկ հայկական հակաթուրքականությունը ևս իր սահմաններն ունի, և մենք Հայաստանի ընտրախավում շատ լավ տեսնում ենք նաև թուրքամետ հոսանքներ:

POST A COMMENT
Input digits     

News
“By Your Side”: IDBank`s new support program for displaced Artsakh citizens“By Your Side”: IDBank`s new support program for displaced Artsakh citizens
Some media outlets refuse to give coverage of Armenian premier`s  press conference Some media outlets refuse to give coverage of Armenian premier`s  press conference 
No Azerbaijani military personnel in Kirants No Azerbaijani military personnel in Kirants 
U.S. Department of State withdraws comment on Armenian and  Azerbaijani FMs` upcoming meeting in AlmatyU.S. Department of State withdraws comment on Armenian and  Azerbaijani FMs` upcoming meeting in Almaty
Is there penalty for spitting in face? Prosecutor General explainsIs there penalty for spitting in face? Prosecutor General explains
Yerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countriesYerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countries
Tavush movement returns our national dignity, Vazgen ManukyanTavush movement returns our national dignity, Vazgen Manukyan
ANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crimeANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crime
Opinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treatyOpinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treaty
Nikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow eitherNikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow either
Pashinyan`s office responds to Bagrat SrbazanPashinyan`s office responds to Bagrat Srbazan
Szijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relationsSzijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relations
Armenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in AlmatyArmenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in Almaty
ANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessionsANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessions
Ruling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionistRuling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionist
Alen Simonyan: Power shift in Armenia is possible only with results  of 2026 NA electionsAlen Simonyan: Power shift in Armenia is possible only with results  of 2026 NA elections
US Ambassador to Azerbaijan visits occupied ShushiUS Ambassador to Azerbaijan visits occupied Shushi
ANCA supports Tavush for the Motherland movement ANCA supports Tavush for the Motherland movement 
YPC Honorary President on on mass media self-regulation YPC Honorary President on on mass media self-regulation 
Armenia`s premier not to attend Russian president`s inauguration Armenia`s premier not to attend Russian president`s inauguration 
UN Assistant Secretary-General on visit to Armenia UN Assistant Secretary-General on visit to Armenia 
Procession led by priest Bagrat Galstanyan to head for Yerevan Procession led by priest Bagrat Galstanyan to head for Yerevan 
Armenian, Azerbaijani FMs to meet in Almaty on May 10 Armenian, Azerbaijani FMs to meet in Almaty on May 10 
Without Armenian history and culture, existence is meaningless -  cultural figure Without Armenian history and culture, existence is meaningless -  cultural figure 
Armenian serviceman injured during mine clearance in Kirants Armenian serviceman injured during mine clearance in Kirants 
Unified ticket system for travel on public transport to be introduced  by end of 2024Unified ticket system for travel on public transport to be introduced  by end of 2024
Azerbaijanis destroyed Pantheon of Heroes of Stepanakert Azerbaijanis destroyed Pantheon of Heroes of Stepanakert 
Most powerful strategic positions in Tavush are being surrendered;  Constitution`s foundations are being undermined:  Former Justice  MinisterMost powerful strategic positions in Tavush are being surrendered;  Constitution`s foundations are being undermined:  Former Justice  Minister
RA MoD refutes information spread by Armenian social networksRA MoD refutes information spread by Armenian social networks
ANCA calls on US House of Rep  to expel Henry Cuellar over accepting  $598,000 in Azerbaijani bribesANCA calls on US House of Rep  to expel Henry Cuellar over accepting  $598,000 in Azerbaijani bribes
Anahit Manasyan still does not know how legal it is to restrict  rights to freedom of movement in border village of TavushAnahit Manasyan still does not know how legal it is to restrict  rights to freedom of movement in border village of Tavush
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationThe Power of One Dram to the Road of Life Charitable Organization
Zakharova: Armenia has not taken any new steps regarding CSTO  membership Zakharova: Armenia has not taken any new steps regarding CSTO  membership 
5 criminal proceedings were initiated on facts of torture in Armenia  in 2023 - Prosecutor General`s Office5 criminal proceedings were initiated on facts of torture in Armenia  in 2023 - Prosecutor General`s Office
Vassilis Maragos: Armenia`s media field continues to remain  polarized, despite positive trends in WPFIVassilis Maragos: Armenia`s media field continues to remain  polarized, despite positive trends in WPFI
EAFJD: Constant concessions cannot stop Azerbaijani maximalismEAFJD: Constant concessions cannot stop Azerbaijani maximalism
US reaffirms support for Armenia`s territorial integrity and  sovereignty US reaffirms support for Armenia`s territorial integrity and  sovereignty 
Armenia`s Prosecutor`s Office sends application to prosecute  Pashinyan to NSS Armenia`s Prosecutor`s Office sends application to prosecute  Pashinyan to NSS 
Rights and safety of Tavush population should be considered in border  delimitation and demarcation process - StatementRights and safety of Tavush population should be considered in border  delimitation and demarcation process - Statement
Armenia`s Prosecutor`s Office initiates two criminal proceedings over  Azerbaijan`s aggression against ArmeniaArmenia`s Prosecutor`s Office initiates two criminal proceedings over  Azerbaijan`s aggression against Armenia
Poll: overwhelming majority of respondents in Armenia consider  celebrations dedicated to victory in WWII to be importantPoll: overwhelming majority of respondents in Armenia consider  celebrations dedicated to victory in WWII to be important
Armenia`s legal framework does not sufficiently protect freedom of  press - Reporters without bordersArmenia`s legal framework does not sufficiently protect freedom of  press - Reporters without borders
Armenian Genocide commemoration must be enshrined in Constitution -  poll Armenian Genocide commemoration must be enshrined in Constitution -  poll 
Most of respondents in Armenia not ready to co-exist with  Azerbaijanis- poll Most of respondents in Armenia not ready to co-exist with  Azerbaijanis- poll 
Ardshinbank CJSC has announced about the launch of a new  refinancing business loanArdshinbank CJSC has announced about the launch of a new refinancing business loan
No manifestations of apocalypse in law-enforcers` actions - NA  vice-speaker No manifestations of apocalypse in law-enforcers` actions - NA  vice-speaker 
Georgia turns down US invite for official visit over `pre-condition`Georgia turns down US invite for official visit over `pre-condition`
 Transitional dictatorship in Armenia - opposition MP Transitional dictatorship in Armenia - opposition MP
Not a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  HovhannisyanNot a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  Hovhannisyan
FMs of Armenia, Ukraine discuss current situation in regionFMs of Armenia, Ukraine discuss current situation in region
Armenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in WashingtonArmenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in Washington
WFP sees need to change format of assistance provided to Artsakh refugeesWFP sees need to change format of assistance provided to Artsakh refugees
Parliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meetingParliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meeting
Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be "Azerbaijani lands"
Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation 
Actions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientistActions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientist
Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense 
Police actions in Kirants criminal - clergyman  Police actions in Kirants criminal - clergyman  
Struggle continues despite repressions - Suren PetrosyanStruggle continues despite repressions - Suren Petrosyan
Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior 
Read more



Commented