Հնարավոր
է` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը
թելադրված է թուրքական կողմի մտադրությունները ստուգելու նպատակով: Օգոստոսի 27-ին
մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական
մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը:
Նրա ասելով, սակայն, Էրդողան-Դավութօղլու տանդեմը,
ամենայն հավանականությամբ, փոփոխություն
չի խոստանում հայ-թուրքական հարաբերություններում: «Սակայն, հնարավոր է,
Նալբանդյանն իր այցով փորձում է պարզել, թե արդյոք Թուրքիայի պատվրակությունը
ներկա կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին
Երևանում», - նշել է փորձագետը:
Հայաստանի
ԱԳՆ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն
օգոստոսի 28-ին կմեկնի Անկարա` մասնակցելու Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ
Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: