Մարդկությունը պետք է ճիշտ գնահատական տա անցած դարասկզբին տեղի ունեցած իրադարձություններին, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
Նրա խոսքով, անցած դարասկզբին կատարված չարագործության առաջին ճանաչումներից մեկը ՌԴ Պետդումայի ՙ1915- 1922 թթ. Հայոց ցեղասպանության դատապարտումը՚ հայտարարությունն է: ՙԱյդ հայտարարության մեջ նշվել է, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը տեղի է ունեցել`Ռուսաստանի հետագա ոչնչացման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Դա փոխկապակցված է, այդ պատճառով մենք պետք է ճիշտ գնահատական տանք անցած դարասկզբի իրադարձություններին՚,-նշել է նա: -լ-