Թուրքական
«Թարաֆ» և «Ջումհուրիեթ» պարբերականների լրագրողներ Մուրաթ Բելգեն և Ադն Էնգինը,
ովքեր նախաձեռնել էին թուրքական դպրոցների պատմության դասագրքերի վերանայումը և դրանցից հայ ժողովրդի
պատիվն ու արժանապատվությունը վիրավորող դրույթների հանումը, սպառնալիք ներառող
նամակներ են ստացել:
Ինչպես հաղորդում է «Թարաֆը», նամակներում,
մասնավորապես, ասվում է, որ լրագրողների ճակատագիրն արդեն կանխորոշված է, և նրանց
մահ է սպասվում, իսկ սպանության ստույգ օրվա մասին լրագրողներին կիրազեկեն ավելի
ուշ: Նամակներում նաև ասվում է, որ լրագրողներին սպանելու են նոր սերնդի
ատրճանակներով: Ինչպես նշել է Բելգեն, այդ նամակները, ամենայն հավանականությամբ, ստացվել
են ազգայնական, ֆաշիստական կամ աթաթյուրքական շրջանակներից:
Նշենք,
որ Բելգեն և Էնգինը միացել են թուրք մտավորականության մի շարք ներկայացուցիչների
նախաձեռնությանը, կոչ անելով վերանայել թուրք ժողովրդի պատմության դասագրքերը,
դրանցից հանել հայ ժողովրդի պատվին ու արժանապատվությունը վիրավորող դրույթները և
ներողություն խնդրել հայերից: