Ավանդաբար օգոստոսին Հայաստանում բացվում է որսի շրջանը: Մինչդեռ էկոլոգները չեն դադարում ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ պատշաճ վերահսկողության բացակայությունը, ինչպես նաև որսորդների անգիտությունը կարող են սպառնալ Կրամիր գրքում գրանցված թռչնատեսակներին:
ՙԹռչնասերների կենտրոնի՚ ղեկավար Սիլվա Ադամյանն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ընդգծել է որսի շրջանում թռչունների որսի արգելք մտցնելու անհրաժեշտությունը` այն տարածքներում, ուր հանդիպում են Կարմիր գրքւոմ գրանցված թռչնատեսակներ, օրինակ` Արմաշի լճակներում: Իր կարծիքը նա հիմնավորել է` ասելով, որ նույնիսկ փորձագետների համար է դժվար հեռավորության վրա զանազանել կարմիրգրքյան թռչնատեսակները: Այսպիսով, հասարակ անգիտության պատճառով որսորդները կարող են նշան բռնել հազվագյուտ թռչնատեսակների: ՙԿարծում եմ, որ Արմաշը պետք է դառնա հատուկ հսկվող տարածք, հակառակ դեպքում մենք կկորցնենք ջրաճահճային թռչունների 200 տեսակ՚,-ասել է Ադամյանը:
Փոտրավորների համար ևս մեկ վտանգ են ապօրինի որսորդական տուրերը: Էկոլոգները բազմիցս նշել են, որ որոշ կայքեր առաջարկում են Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների որս իրականացնել: Մինչդեռ, ինչպես նշել է Ադամյանը, չնայած հասարակական լայն արձագանքին, բիզնեսի այս տեսակը մինչ այժմ գոյություն ունի:
Որսորդական տուրեր առաջարկող կայքերից մեկն է` www.huntingconsortium.com-ն է: Անցնելով http://www.huntingconsortium.com/asia-armenia.htm հղումով` կարելի է հանդիպել Հայաստանում Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի որս կատարելու առաջարկի:
Ինչ վերաբերում է գիշատիչ թռչուններին, ապա դրանց որսը, Ադամյանի խոսքով, նույնպես շատ շահութաբեր բիզնես է: Այնպիսի հազվագյուտ թռչնատեսակներ, ինչպես` սև արծվառյուծը և սապսանը, դուրս են բերվում Հայաստանից` սև շուկայում դրանց հետագա վաճառքի նպատակով: