ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայ ոսկերիչներին խորհուրդ է
տվել արտադրողականությունը բարձրացնելու համար վարձել հնդիկ երեսակողների: Այս
մասին նախարարը հաղորդել է ոսկերչության և երեսակման ոլորտի պրոբլեմների շուրջ
այսօր կայացած քննարկումների ընթացքում:
Նման առաջարկով
նախարարը կիսվել է, ի պատասխան գործող օրենսդրության նկատմամբ ոսկերիչների
բազմաթիվ դժգոհություններին և ոլորտային առաջնահերթություններ սահմանելու
խնդրանքներին, ինչպես նաև հնդկական երասակող ձեռբարկությունների հետ արտաքին
շուկայում առկա անմրցունակ լինելու կապակցությամբ, քանի որ վերջիններիս ապրանքների
գները համեմատաբար ցածր են:
Ոսկերիչները միաձայն
պնդել են, որ Հայաստանում գործող հարկային և մաքսային ռեժիմները չեն նպաստում
ոլորտի զարգացմանը: Մասնավորապես, նրանք նախարարին խնդրում են վերացնել իրացումից
առաջացած ԱԱՀ-ն, քանի որ ապրանքների ինքնարժեքի 85%-ը կազմում է հումքը, հետևաբար,
հարկավոր է նավազեցնել հարկվող բազան: Բողոքել են նաև մի քանի տարի առաջ մաքսային
բրոքերի ինստիտուտի ներդրման կապակցությամբ, խնդրելով այն հանել, քանի որ
յուրաքանչյուր ինվոյսի համար ստիպված են լինում վճարել լրացուցիչ 18 հազար դրամ:
Նրանք նախարարին խնդրել են օգնել արտաքին շուկա դուրս գալու հարցում, բողոքելով
նաև որակյալ երեսակողների բացակայության կապակցությամբ:
Մուրադ Միրզոյանի
խոսքով, որը հանդիսանում է «Մուրադ Միրզոյան Դայմոնդ» երեսակող ձեռնարկության
սեփականատերը, երեսակողներն իրենց աշխատանքի դիմաց այնքան քիչ են ստանում, որ ավելի
գերադասում են տաքսի վարելը, դրա համար էլ ոլորտում առաջացել է մասնագետների
սղություն:
Նախարարը
նշել է, որ աշխատուժը նույնպես ապրանք է և դրա դիմաց պետք է վճարվի, որպեսզի
մասնագետները չհեռանան: Ինչ վերաբերվում է ԱԱՀ-ին, ապա, նախարարի խոսքով, նման
իրավիճակ է տիրում նաև տնտեսության մյուս ոլորտներում, որտեղ նույնպես հումքի
արժեքը շատ բարձր է: Այսպես, շատերն են աշխատում ներմուծված հումքով, որը կազմում
է ապրանքի ինքնարժեքի 70-8%-ը, օրինակ, դեղագործությունը, քիմիան և մյուս
ոլորտները, և դա հարկման բազան նվազեցնելու հիմք չէ: Նախարարը հավելել է, որ 2015
թվականից բազմաթիվ մաքսային ռեժիմներ կփոխվեն, քանի որ Հայաստանը կանդամագրվի
Եվրասիական տնտեսական միությանը: Նա ուշադրություն է հրավիել ոսկերչական իրերի
սերթիֆիկացմանը, որը կարող է լուրջ պրոբլեմ դառնալ ոլորտի զարգացման և արտաքին
շուկաներում հայկական ապրանքների իրացման համար: