Շարադրեք ուկրաինական ճգնաժամի պատճառների, էության և հեռանկարների Ձեր տեսլականը...
Մի կողմից ԱՄՆ, Արևմուտքի, մյուս կողմից`Ռուսաստանի հարաբերություններում ճգնաժամի պատճառը 20-ամյա նախապատմություն ունի: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը երկար ժամանակ փորձել է, ճանաչելով ԱՄՆ գլոբալ առաջատարությունը, իր պատասխանատվության գոտու մեջ առնել հետխորհրդային տարածությունը: Նահանգներն իր հերթին այդ ողջ ընթացքում Մոսկվային կերակրել է խոստումներով, հավաստիացումներով, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը միասին ղեկավարում են աշխարհը:
Համեմատաբար վերջերս Ռուսաստանում գիտակցել են, որ որևէ աշխարհաքաղաքական պատասխանատվություն ԱՄՆ-ը Ռուսաստանին չի վերապահում, իրականում որևէ աջակցություն չի ցուցաբերում`տնտեսական, գիտակրթական աղետի ուղղորդելով վերջինիս: Այդ իրողության առաջին վկայությունը Սիրայի շուրջ իրադարձություններն էին: Ռուսաստանը, տեսնելով, որ իր հետ ընդհանրապես հաշվի չեն նստում, առաջին անգամ ոչ է ասել ամերիկացիներին և դիմակայության մեջ մտել Նահանգների հետ`պաշտպանելով Սիրիայի առնչությամբ սեփական դիրքորոշումը: Նման Ռուսաստանը նականաբար պետք է պատժվեր, և այդ ժամանակ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշող մարդիկ կոպիտ սխալ են թույլ տվել: Ռուսաստանի նման երկրին կարելի է ղեկավարել միայն հրապուրելով, այլ ոչ թե դեմքին հարվածելով: Սակայն, ամերիկացիներն սկսել են Ուկրաինայի միջոցով կոշտ կերպով դաստիարակել նրան: Որևէ այլ բան ուկրաինական ճգնաժամում չկա`բացառությամբ լավագույն կյանքի համար ընդվզած ուկրաինացի ժողովրդի, որին ամերիկացիներն օգտագործել են`որպես Ռուսաստանին դաստիարակելու միջոց: Վստահ եմ, որ Ուկրաինայում կան շատ խելացի, բանիմաց վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ, ովքեր ի սկզբանե հասկացել են իրավիճակը, սակայն, այդ ըմբռնումը, ցավոք, համապատասխան քաղաքականության չի վերաճել: Real politic-ում Ուկրաինային ընդհակառակն օգտագործել է որպես բութ գործիք`ուկրաինացիների սպասումների հետ որևէ առնչություն չունեցող նպատակների համար:
Եվ ինչի՞ են այսօր հանգել ԱՄՆ-ը և Ռուսաստանը:
Աշխարհակարգի հիմքը միջազգային ֆինանսաբանկային համակարգն է, իսկ Յալթայի խորհրդաժողովի մասին խոսակցությունները մարդկանց հիմարացնելու համար են:
ԱՄՆ-ը աշխարհի ամենամեծ կայսրությունն է, և դոլարի այդ կայսրությունն ամերիկացի ժողովրդին չի պատկանում: Հետևաբար`ամերիկացիներին հանցագործներ համարելը ճիշտ չէ, քանի որ նրանք նույնպես որպես զենք են օգտագործվում: Չնայած ՄԱՆ-ում շատ պարամետրեր կան, որոնցով արդարացիորեն կարելի է հիանալ, ընդհանուր առմամբ ամերիկացիները աշխարհի մի քանի մեծահարուստների գլխավոր զենքի դեր են խաղում: Նման աշխարհակարգի դեմ ընդվզել են շատերը, ամենից առաջ`ԱՄՆ հանրությունը: Դժգոհ են Լատինական Ամերիկայի ժողովուրդները, դժգոհ է նույնիսկ Եվրոպան: Աննկատ, բայց հետևողականորեն աշխարհակարգը տապալում է Չինաստանը, ԲՐԻԿՍ երկրները: Սակայն, աշխարհակարգը պահպանող ուժերը ոչինչ չեն ցանկանում փոխել: Ռուսաստանի միակ վտանգն այն է, որ այն միակն է աշխարհում, որը կարող է խոչընդոտել Նահանգների գործնականում ցանկացած որոշման:
Սպառնալով հրթիռամիջուկային զինանոցով...
Անշուշտ: Նույն Չինաստանն առանց Ռուսաստանի Նահանգների հեգեմոնիային դիմակայել չի կարող: Իսկ հրթիռամիջուկային զինանոցը, ռուս ժողովրդի անկանխատեսելիության հետ միասին, շատ բանի է ունակ:
Այսօր ԱՄՆ նախաձեռնությամբ աշխարհի կեսը խեղդում է Ռուսաստանին պատժամիջոցներով`աստիճանաբար ռուսաստանյան տնտեսությունը հասցնելով 80-ական թթ. սովետական տնտեսության մակարդակին: Վաշինգտոնը հաշվի չի առնում ռուս ժողովրդի անկանխատեսելիությունը, որը կարող է, օրինակ, ներխուժել Մերձբալթիկա:
Իրոք, այն ամենը, ինչ կարևոր է համարվում անգլոսաքսոնական աշխարհում, Ռուսաստանում անկում է ապրում: Օրինակ` պակասում է ուտելիքը, ինչի առատություն այնտեղ երբեք չի դիտվել: Ռուսաստանում սկսել են մտորել մի շարք հարցերի շուրջ, որոնց մասին ավելի վաղ չեն էլ մտածել: Սկսել են հասկանալ, որ իրենց վարպետորեն հիմարացրել են` դուրս քշելով նրանցից կարևորի ըմբռնումը` փոխարինելով անկարևորով: Եվ այդ ըմռնումը մեծանում է հենց արևմտյան պատժամիջոցների արդյունքում: Այսօր շուրջ միլիոն ռուսներ Նովոռոսիան պաշտպանելու ցանկություն է հայտնել, ըստ որում` ոչ թե ուկրաինացինեից, այլ` Նահանգներից և գոյություն ունեցող աշխարհակարգից: Այս համատեքստում հասցնել Ռուսաստանին իրավիճակի, երբ մարդիկ կսկսեն երգել ՙՍլավոնուգու հրաժեշտը՚, խելամիտ չէ: Իսկ իրավիճակը Ռուսաստանում գլորվում է հենց պատերազմի պատրաստության ուղղությամբ: Կարծում եմ, հնարավոր է, դրանում է կայանում աշխարհի փրկությունը:
Ռուսաստանի ուժեղացման` որպես համաշխարհային ֆինանսատնտեսական հեգեմոնիայի զսպող գործո՞ն:
Ռուսաստանն այսօր համաշխարհային թալանի համակարգի առավել կոշտ քայլերի զսպման միակ ուժն է հանդիսանում: Ինչ վերաբերում է ուկրաինյին, ապա այն, իհարկե, գործի է դրվել Նահանգների կողմից, որը փորձում է ենթարկացնել իրեն Եվրոպան: Մինչև վերջ անել դա ԱՄՆ-ին չի հաջողվել, և արդյունքում ի հայտ է եկել նոր գլոբալ գործիք:
ՙԻսլամական պետությունը՚...
ԱՄՆ կողմից ՙԻրաքի և Լևանտի իսլամական պետության՚ ( ԻԼԻՊ) ստեղծումը թույլ է տալիս վերջինիս ամեն պահի պատերազմ սկսել երկրագնդի ցանկացած կետում: Իսլամիստներ և իսլամական գաղափարախոսություն, արևմտյան աշխարհակարգն անարդար համարող մարդիկ ամենուր կան:
Այսօր ամերիկյան օդուժը հարվածներ է հասնում ԻԼԻՊ-ի դիրքերին, ինչ-որ բան փոխվե՞լ է:
Ամերիկացի լավագույն տեխնոլոգներն այդ գործիքը ստեղծել են լոկալ խնդիրների լուծման նպատակով`Սիրիա, Իրան, Մեծ Մերձավոր Արևելք, ներառյալ նույնիսկ Թուրքիան: Սակայն, այն բանից հետո, երբ Վաշինգտոնում գիտակցել են, որ գոյություն ունեցող աշխարհակարգի գլոբալ ընդվծումն անզսպելի է`ներգրավելով, Ռուսաստանից, ԲՐԻԿՍ երկրներից բացի, արդեն Եվրոպային, որոշվել է ԻԼԻՊ-ը գործի դնել գլոբալ խնդիրների կարգավորման համար:
Բնականաբար, աշխարհում արդարություն փնտրող ցանկացած մահմեդական անմիջապես կմիանա այդ ՙիսլամիստական երազանքին՚`ԻԼԻՊ-ին, որը խոստանում է արդարություն հաստատել աշխարհում; ԱՄՆ-ը այսօր համաշխարհային կոնֆլիկտ է հրահրում, օրինակ`ստիպելով Գերմանիային հրապարակորեն զենք փոխանցել քրդերին իսլամիստների դեմ պայքարի համար: Եվ եթե վաղն ԱՄՆ-ին հարկավոր լինի Գերմայիային ԻԼԻՊ-ի գլխավոր թշնամին դարձնել, այդ կադրերն անմիջապես կհայտնվեն իսլամական աշխարհում: Այդպիսով, ԱՄՆ-ը իր կարթն է գցել Գերմանիային և այժմ ամեն պահի կարելի է, օրինակ, պայթյուն կազմակերպել Բեռլինի մետրոյում կամ քիմիական հարձակում գերմանական ցանկացած քաղաքում : Պատասխանը կլինի մահմեդականների նկատմամբ վրեժի գործողությունները Գերմանիայում: Այսօր ամերիկացիներն, իրոք, հարվածներ են հասցնում ԻԼԻՊ դիրքերին: Սկզբում նրանք այն ստեղծել են, հիմա արևմտյան աշխարհը համախմբում են նրանց դեմ պայքարի համար, ում ստեղծել են: Այսինքն`անհրաժեշտ են արյունահեղության բազմաթիվ հարթակներ: Նպատակը մեկն է`փլուզվող ֆինանսական համակարգի պահպանումը, որի վրա հենվում է աշխարհակարգը: Վաշինգտոնում շատ լավ հասկանում են, որ այսօր ԱՄՆ-ը բավականաչափ միջուկային ներուժ ունի Չինաստանի տնտեսական ամբիցիաները, բայց ոչ նույն Ռուսաստանի քաղաքական ամբիցիաները զսպելու համար: