Կիսվեք Բաքվի կողմից հայկական ուղղաթիռը խփելու հրամանի պատճառների Ձեր տեսլականով: Ակնհայտ է, որ այդ հրամանը տրվել է`հակառակ Ալիևի կողմից Սոչիում, Նյուպորտում և Փարիզում տված խոստումներին: Այս համատեքստում, Ձեր կարծիքով, ի՞նչ ազդակներ կարելի է կանխատեսել Մինսկի գործընթացում մոտ ապագայում:
Խոցված հայկական ուղղաթիռը Բաքվի քաղաքականության արդյունքում տարիներ շարունակ տարանջատման գծում առկա իրավիճակի արդյունք էր: Այդ քաղաքականությունը նպատակուղղված է ռևանշի ձեռք բերմանն ու Հայաստանի նկատմամբ համակողմանի ճնշման ճանապարհով ՙօկուպացված տարածքների՚ վերադարձմանը:Այդ ճնշման բաղադրիչ մասն իրադրության կանոնավոր սրումն է տարանջատման գծում: Ընդ որում` դիտվում են դիմակայության գոտու աշխարհագրական ընդլայնման միտում և ավելի լայնածավալ զինված միջադեպեր: Այսինքն, Բաքուն ձգտում է ուժեղացնել Հայաստանի նկատմամբ ճնշման այդ ձևը: Ուստի հազիվ թե Բաքվից հրաման էր ստացվել` խոցել հենց այդ ուղղաթիռը: Նման հրամանի վերաբերյալ հարցման և պատասխանի համար շատ ժամանակ կպահանջվեր: Տարածաշրջանում գոյություն ունեցող ռազմական հաշվեկշիռն անհնար է դարձնում Հայաստանի ջախջախումն ադրբեջանական բանակի ուժերով, իսկ Հայաստանի ՀԱՊԿ անդամությունն անհնար է դարձնում Թուրքիայի ռազմական միջամտությունը: Այդ պատճառով յուրաքանչյուր սրմանը հետևում է դադար` ծիսական խոստումներով, բարձրագույն մակարդակի հանդիպումներով, միջնորդների իրարանցմամբ և այլն: Նրա գնահատմամբ, չնայած այդ ամենին, Բաքվի գլխավոր նպատակը կլինի մնալ նախկինը: Ընդ որում, այնտեղ համոզված են, որ կհաջողվի իրավիճակը լարված պահել և թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում, որոնց արդյունքը կարող է անբարենպաստ լինել Ադրբեջանի համար: Այդ լույսի ներքո կարելի է ակնկալել, որ Հայաստանն ուժասպառ անելու քաղաքականությունը կշարունակվի, համապատասխանաբար, հանդարտության շրջաններին կհաջորդեն նոր սրումներ և նոր միջադեպեր: Հազիվ թե իրավիճակը փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-ինչ պատճառներով մի շարք նշանակալի փոփոխություններ տեղի չեն ունեցել Ադրբեջանում, Հայաստանում կամ տարածաշրջանում` ամբողջությամբ վերցրած:
Նոյեմբերի 22-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել են, որ Դոնբասում կարգավորման Մինսկի ձևաչափը /Ուկրաինա, Ռուսաստան, ԵԱՀԿ/ ամենաարդյունավետն են համարում: Այդպիսով`ԱՄՆ-ը փաստորեն հայտարարել է ուկրաինական կարգավորմանը մասնակցությունից հրաժարվելու մասին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կարող է լինել Մոսկվայի նկատմամբ Վաշինգոտնի լոյալության գինը:
Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի որևէ ՙլոյալություն՚ գոյություն չունի, այդ պատճառով նման ՙլոյալության՚ համար հնարավոր գինը դատարկ խոսակցությունների շարքից է:
ԱՄՆ-ը Ուկրաինայում սեփական քաղաքականությունն է իրականացնում և չի ցանկանում կապել իր ձեռքերն ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ ինչ-որ ձևաչափերի մասնակցությամբ: Ահա այդ լոյալության պատճառների վերաբերյալ հարցի գլխավոր հարցը: Ուկրաինան օգտագործվում է Ռուսաստանի նկատմամբ ճնշման ամերիկյան քաղաքականության նպատակներով, ինչպես ավելի վաղ օգտագործվել է Վրաստանը: Եթե խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով, Սպիտակ տունը կզրկվի Ռուսաստանի նկատմամբ ճնշման`իր իսկ ստեղծած զենքից: Հետևաբար, ամերիկյան քաղաքականության նպատակը ոչ թե կարգավորումը, այլ հակամարտության ընդլայնումը կլինի`Ռուսաստանի տարածքում դրա տարածման հեռանկարով: Նման հեռանկարը շատ վտանգավոր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Եվրամիության երկրների համար, քանի որ կարող է հանգեցնել ԵՄ ներսում և ԱՄՆ-ԵՄ հակասությունների մեծացման:
Արդյո՞ք Ձեզ չեն մտահոգում ԻԼԻՊ վերջին հաջողությունները Միջին Արևելքում`Հյուսիսային Կովկասում պահպանվող անկայունության պայմաններում:
Իսլամական պետության հետագա ակտիվության օբյեկտներ կդառնան ամենից առաջ վերջինիս զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներին սահմանակից պետությունները: Ակնհայտ է, որ այդ առումով ողջ Կովկասը մտնում է ԻՊ ուշադրության առաջնահերթ օբյեկտների թվի մեջ: ԻՊ գործունեության նույնպիսի օբյեկտներ են Աֆրիկան, ԱՄՆ-ը, Ասիայի երկրները, և ԻՊ համար իրադարձությունների բարեհաջող զարգացման դեպքում`ողջ աշխարհը: ԻԼԻՊ-ը վերանվանվեց ՙԻսլամական պետություն՚ այս տարվա ամռանը, երբ հայտարարվեց ԻԼԻՊ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածքներում Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին: Դա ուղղակի անվանման փոփոխություն չէ. այդպիսով հայտարարվեց, որ ԻՊ գործունեության նպատակը համաշխարհային իսլամական պետության ստեղծումն է:
Գոյություն ունի կարծիք, որ ժամանակին Վաշինգտոնի կողմից Բաշար Ասադի դեմ պայքարի համար ստեղծված ԻԼԻՊ-ը զգալիորեն ընդլայնել է իր գործառույթները: Կարո՞ղ է այն արդյոք գործի դրվել Ռուսաստան-Արևմուտք գլոբալ դիմակայությունում:
ԻՊ-ն հավակնում է համաշխարհային դերի և աստիճանաբար ընդլայնում է իր ազդեցության գոտին Աֆրիկայում, Մերձավոր և Միջին Արևելքում: Երկար ժամանակ մարդկությունը զարգացման երկու այլընտրանքային մոդել է ունեցել. կապիտալիզմ`արևմտյան ժողովրդավարության իր արժեքներով և կոմունիզմ`սոցիալական հավասարության գաղափարներով: Երկու մոդելներն էլ համաշխարհային մասշտաբ են ունեցել: Կոմունիզմի գաղափարները խորը ճգնաժամի մեջ են հայտնվել ԽՍՀՄ փլուզումից հետո: Բայց դրանից հետո ամբողջ աշխարհում արևմտյան ժողովրդավարության լիակատար հաղթանակ էլ տեղի չունեցավ: Ընդհակառակը, այդ մոդելը ևս ճգնաժամի վիճակում հայտնվեց, ինչը շատ բաներում արդյունք էր միաբևեռ աշխարհ կառուցելու ամերիկյան քաղաքականության`ի վնաս ԱՄՆ-ում ու այլ երկրներում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման: Այս դիմակայությունը գլոբալ մասշտաբի գաղափարախոսական բնույթ ունի: Իսկ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի կոնֆլիկտը պայմանավորված է ոչ թե ՙռուսական իմպերիալիզմով՚ կամ գաղափարախոսական պատճառներով, այլ որպես անկախ և ինքնիշխան պետություն վերջինիս պահպանման ձգտմամբ: Հետխորհրդային զարգացման 20 տարում ռուսական քաղաքական ընտրախավի և հասարակության մեծ մասը բուժվել է ՙԱրևմուտքը մեզ կօգնի՚ վաղեմի պատրանքներից: Մյուս կողմից`չեն արդարացել նաև Ռուսաստանի մոտալուտ փլուզման և հպատակեցման շատերի հույսերն ԱՄՆ-ում և Եվրոպայում: Ներկայումս տեղի է ունենում ԱՄՆ և ԵՄ հետ Ռուսաստանի նոր հարաբերությունների կառուցման գործընթաց: Եվ որքան ավելի բարդ լինի այդ գործընթացը և որքան երկար այն տևի, այնքան ավելի նպաստավոր կլինի իրավիճակն Իսլամական պետության և համաշխարհային խալիֆաթի կողմնակիցների համար:
Ադրբեջանի կառավարող ռեժիմն ակտիվորեն պայքարում է երկրում իսլամի ցանկացած դրսևորման դեմ: Որքանո՞վ են հիմնավորված Բաքվի վախերն Ադրբեջանում իսլամի տարածման առնրությամբ, առաջին հերթին` Իրանի կողմից:
Ադրբեջանում դիտվում է Իսլամական պետության գաղափարների ազդեցության աճ: Այս պայմաններում հավանական է, որ այդ երկիրը Համաշխարհային խալիֆաթի մաս դարձնելու ուղղությամբ Իսլամական պետության գործունեությունն ակտիվացվի: Արմատական իսլամն Ադրբեջան է եկել ոչ թե շիիթական Իրանից, այլ սունիթական իսլամի այն երկրներից, որոնք արդեն շատ տասնամյակներ առճակատման մեջ են գտնվում վերջինիս հետ: Իսկ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում բարդությունները ոչ թե կրոնական բնույթ ունեն, այլ պայմանավորված են քաղաքական ու տնտեսական պատճառներով, որոնց շարքին կարելի է դասել Հարավային Ադրբեջանի խնդիրը, Կասպիայի բաժանումը և այլն: Այս առումով վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկել արմատական գաղափարների տարածման դեմ: Այդ ամենը վկայում է, որ Բաքվի իշխանություններն Իսլամական պետությանը և վերջինիս կողմնակիցներին դիտարկում են որպես իրական սպառնալիք Ադրբեջանի ազգային անվտանգությանը: