Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերի
հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանն իր գլխավորած հանձնաժողովի արտագնա
նիստի շրջանակում Լեռնային Ղարաբաղ կտանի նաև գիշերային տեսանելիության սարքեր,
որոնք ղարաբաղցի սահմանապահներին խոստացել էր դեռ ղարաբաղա-ադրբեջանական զինված
ուժերի շփման գծի առաջապահ դիրքեր նախորդ այցի ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է
Սահակյանը, իր գլխավորած հանձնաժողովը ԼՂՀ է մեկնում ղարաբաղցի գործընկերների հետ
համատեղ նիստ անցկացնելու նպատակով, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի
ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծը: «Թեև, հանուն արդարության հարկ
էնշել, որ Ղարաբաղում ընտրություններն անցնում են շատ ավելի ժողովրդավար, քան ցանկացած
այլ հետխորհրդային երկրում», - նշել է խորհրդարանականը, ընդգծելով, որ, օգտվելով
առիթից, ինքը նաև կկատարի առաջապահ դիրքեր վերջին այցի ժամանակ ղարաբաղցի
ահմանապահներին տված խոստումը և իր հետ նվեր է տանում գիշերային տեսանելիության
սարքեր:
Այցի
շրջանակում Հայաստանի պատվիրակությունը կհանդիպի նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: