Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի,
տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, այդ մասին ասվում է
արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում: Հայաստանի արտգործնախարարն
ընդգծել է, որ սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: «Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները», - ասվում է հայտարարությունում:
Նշենք,
որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրը այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայաթեցրել են Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: