Հայաստանի
և Ադրբեջանի սահմանում գնդակոծության է ենթարկվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի
Երևանի պատվիրակության ավտոմեքենան: Ինչպես հաղորդել է ԿԽՄԿ Երևանի պատվիրակության
հաղորդակցության ծրագրի ղեկավար Զառա Ամատունին, տուժածներ չկան:
Նա հաղորդել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները ուղևորվել էին
սահմանամերձ գոտի Չինարի գյուղի բնակիչների խնդրանքով` բերքահավաքի ժամանակ
հրադադարի ռեժիմի պահպանմանն աջակցելու նպատակով: ԿԽՄԿ աշխատակիցները և տեղական
իշխանության ներկայացուցիչները հեռացել են վտանգավոր գոտուց: Ադրբեջանական կողմն
առայժմ միջադեպը չի մեկնաբանել:
Ավելացնենք,
որ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների (այդ թվում նաև Չինարի համայնքի)
ղեկավարները հուլիսի 20-ին գյուղերի գնդակոծությունցի հետո դիմել էին ԿԽՄԿ,
խնդրելով միջամտել իրավիճակին, որպեսզի տեղի բնակչությունը կարողանա շարունակել
բերքահավաքի աշխատանքները: