Կարծում եմ, որ
Հայաստանի և ԱՄՆ միջև «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիրի» շուրջ
համաձայնագիրը շուտով կստորագրվի: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան
Ջոն Հեֆերնը հրաժեշտի մամուլի ասուլիսում:
«Որոտանի ՀԷԿ կարևոր ներդրումային նախագիծ է թե
Հայաստանի, թե ԱՄՆ համար: Ավելին, դա կլինի Միացյալ Նահանգների ամենամեծ
ներդրումային նախագիծը Հայաստանում», - նշել է դիվանագետը:
Նրա ասելով, 250 մլն դոլար արժողությամբ այդ խոշոր
նախագիծը մի քանի անգամ ավելի է, քան ԱՄՆ երբևէ ներդրել է Հայաստանում: Ընդ որում
դիվանագետը համոզված է, որ այդ համաձայնագիրը թույլ կտա դիվերսիֆիկացնել Հայաստանի
էներգետիկ ոլորտը:
Հեֆերնը նշել է, որ պայմանագրի ստորագրումը դրական մեծ
քայլ կլինի երկու պետությունների համար:
Հիշեցնենք, որ
հունվարի 29-ին Հայաստանի կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև ստորագրվել էր գույքի առուվաճառքի պայմանագիր: Գործարքի գումարը կազմում է 180 մլն դոլար: Ամերիկյան ընկերությունն ստանձնել է առաջիկա 6 տարիներին շուրջ 70 մլն դոլար ներդնելու պարտավորություն։
«Որոտանի հիդրոկայանների համալիր» ՓԲԸ բաժնետոմսերի 100% փաթեթի սեփականատերն էր պետությունը: Համալիրի կազմում են Որոտան գետի վրա գտնվող երեք` Տաթևի, Շմբիի և Սպանդարյանի կայանները: Երեք կայաններն ընդհանուր հաշվով արտադրում են 404.2 ՄՎտ էլեկտրաէներգիա, 1.16 մլրդ.կՎտ ժամ տարեկան միջին նախագծային հզորությամբ: Նշենք, որ Որոտանի հիդրոկայանների
համալիրը արդիականացման կարիք ունի, և այդ ներդրումները
խոշորագույնն են Հայաստանի տնտեսությունում ամերիկյան մասնավոր ընկերության կողմից
և ԱՄՆ առաջին կապիտալ ներդրումն է Հայաստանի էներգետիկայի ոլորտում:
«Քոնթուր գլոբալ» ընկերությունը Նյու-Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի շուրջ 3,500 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ «Քոնթուր գլոբալ» ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային
տեսակի
էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան:
Նշենք
սակայն, որ Հայաստանի քաղաքական շրջանակներում վերջին ժամանակներս ավելի հաճախ են
սկսել հնչել կարծիքներ հայկական կողմի համար այդ գործարքի անարդյունավետության
մասին, դրա ստվերային տարրի մասին, որն ապօրինի եկամուտներ է ապահովել
էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի համար: Նրա պաշտոնանկությունը
քաղաքական շրջանակներում բացատրում են հենց այդ գործարքով: Լուրեր են շրջանառվում
նաև Մովսիսյանին պատասխանատվության ենթարկելու մասին: Բուն գործարքը հայկական
կողմը մի քանի ամսով սառեցրել է: