ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը արդեն 2 տարի է հովանավորում է Հայաստանի Հանրապետության բոլոր 1400 հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանցիների շրջանում անցկացվող ընթերցման օլիմպիադան:
Ինչպես տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը, օլիմպիադան, որի նախաձեռնողը և կազմակերպիչը Անտարես հոլդինգն է, իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՙԳրանիշ՚ գրական ակումբի, Հայաստանի գրողների միության և Dasaran.am-ի հետ համագործակցությամբ:
Ինչպես նախորդ օլիմպիադայի ժամանակ, այնպես էլ հիմա միջոցառումը նախատեսվում է անցկացնել 3 փուլով` դպրոցական, մարզային և հանրապետական: 3 փուլերի բոլոր հաղթողների համար ընկերությունը նախատեսում է նվերներ, որոնք նպատակ ունեն խթան հանդիսանալ ընթերցանության նկատմամբ դպրոցականների հետաքրքրության բարձրացմանը: