ՀՅԴ-ն և ՙՕրինաց երկիրը՚ կապված են իշխանությունների հետ և վստահություն չեն ներշնչում ժողովրդին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:
ՙՀակառակ դրան`ոչ իշխանական եռյակի /ՙԲարգավաճ Հայաստան՚, ՀԱԿ, ՙԺառանգություն՚/ գլխավորած համաժողովրդական շարժմանն ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում՚,- նշել է նա`ավելացնելով, որ ոչ իշխանական եռյակի առաջնորդ է համարում Գագիկ Ծառուկյանին, ով շատ բան է արել ժողովրդի ու շարժման համար:
Ժողովրդական կուսակցության առաջնորդը նշել է, որ մեծ հույսեր է կապում համաժողովրդական շարժման հետ: ՙԱնձամբ ես ներկա եմ գտնվելու հաջորդ հանրահավաքին և հանդես եմ գալու ելույթով: Չի կարելի, որպեսզի այս շարժումն էլ չարդարացնի ժողովրդի վստահությունը: Այդ պատճառով եռյակի առաջնորդները պետք է մի կողմ թողնեն ամբիցիաները և մտածեն, թե ինչպես իրականացնեն ժողովրդի ցանկությունը՚,- ասել է Տիգրան Կարապետյանը: