Հայաստանի պաշտպանության նախարարությունն ակնարկում է
ադրբեջանական բանակի մեծաթիվ կորուստների մասին` խոցված ուղղաթիռի օդաչուների
դիակները դուրս բերեու հատուկ գործողության արդյունքում:
Մասնավորապես, ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն
Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում
գրել է. «Փաստորեն ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել: Հետաքրքիր է այս կորուստների համար են ազատել պաշտոնից թե ուղղաթիռը խփելու»:
Հիշեցնենք, որ հատուկ նշանակության գործողության արդյունքում ԼՂՀ ԶՈՒ ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: Նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել էր ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որրում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: