Փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել: Այսօր կառավարության
նիստում այդ մասին հաղորդել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա ասելով, Արմեն
Գևորգյանն այսուհետև իր գործունեությունը կշարունակի մասնավոր հատվածում, սակայն կշարունակի
համագործակցությունը կառավարության հետ:
Քաղաքական շրջանակներում
շրջանառվող լուրերի համաձայն, Արմեն Գևորգյանի հրաժարականի պատճառը Սյունիիք
մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումն է, ով մեկուեկս տարի առաջ հեռացվել էր սպանությամբ ավարտված արյունալի միջադեպին իր որդու մեղսակցության առնչությամբ: Կուլուարային տեղեկությունների համաձայն, Գևորգյանը հայտարարել է, թե մտադիր չէ կառավարությունում համագործակցել Սուրեն Խաչատրյանի հետ:
Մեկ այլ վարկածի համաձայն, Արմեն Գևորգյանը, ով առանցքային դիրք էր զբաղեցնում Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք և այժմ էլ համարվում է «նրա մարդը կառավարությունում», հրաժարական է տվել` մեծ քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին աջակցելու նպատակով :
Փոխվարչապետի պաշտոնն առայժմ թափուր է, այդ պաշտոնի համար նշվում են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անունները: