Arminfo.info



 Շաբաթ, 5 Հուլիսի 2014

Ստեփանյան Դավիթ

Ալեքսանդր Ցինկեր. ՙՄեծ ռուսական աշխարհին՚ պաշտպան կանգնելու Կրեմլի պատրաստակամության միտումը վտանգավոր է ամենից առաջ Ռուսաստանի համար

Ալեքսանդր Ցինկեր. ՙՄեծ ռուսական աշխարհին՚ պաշտպան կանգնելու Կրեմլի պատրաստակամության միտումը վտանգավոր է ամենից առաջ Ռուսաստանի համար

Ուկրաինան, ըստ էության, ալեկոծեց ուժի համաշխարհային կենտրոնների միջև հին խնդիրները: Այսօր լրջորեն քննարկվում է վերջինիս տարածքով յուրօրինակ սահմանի անցկացման, Արևմուտքի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական բեկման հարցը: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ սահմանները:


 


Կանխատեսում անել այն առնչությամբ, թե ինչպես կծավալվեն հետագա իրադարձություններն Ուկրաինայում, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, ԱՊՀ այլ երկրների միջև հարաբերությունները, բավականին բարդ է: Կարող եմ միայն ասել, որ ուկրաինական իրադարձություններն ալեկոծեցին վերոհիշյալ երկրների միջև բոլոր խնդիրները: Ավելին, այդ խնդրի նկատմամբ Եվրամիության և ԱՄՆ վերաբերմունքը միանգամայն տարբեր է: Քանի որ, եթե Ուկրաինայի իրադարձությունները Եվրոպային առնչվում են անմիջականորեն, ապա ԱՄՆ-ին, այսպես ասած, միջնորդավորված: Այդ պատճառով, ի տարբերություն եվրոպացիների, ամերիկացիներն ավելի կտրուկ են իրենց հայտարարություններում և պահանջներում: Նախկին ԽՍՀՄ տարածքում այժմ նոր գործընթացներ են տեղի ունենում, որոնց շրջանակներում որոշ հանրապետություններ ՙայլ երկրների ռուսալեզու բնակչության խնդիրներով մտահոգ՚ ռուսաստանցի առաջնորդների հայտարարությունները որպես նախազգուշացում են ընկալում: Մի կողմից այն, որ այդ խնդիրները հուզում են Մոսկվային, նորմալ է թվում: Բայց մյուս կողմից հարց է առաջանում, ինչ չափով Ռուսաստանը կարող է սատար լինել ՙՌուսական աշխարհի՚ այդ համայնքներին: Հարց բավականին ընդգրկուն է և դուրս է գալիս ԱՊՀ շրջանակներից: Իսրայելում 1,5 մլն ռուսալեզու բնակչություն կա: Բայց դա ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանը կարող է հանկարծ մտահոգվել Իսրայելի ռուսալեզու բնակչության խնդիրներով:


 


Կարծում եմ, որ Իսրայելի պատասխանն այդ դեպքում կարճ կլինի...


 


Բարեբախտաբար, դեռևս Մոսկվայում ոչ ոքի մտքով նման բան չի անցել: Եվ ես հուսով եմ, որ Ռուսաստանը նման բան երբեք չի ասի: ՙՈւկրաինան կորցրեց Ղրիմը, իսկ Ռուսաստանը`Ուկրաինային՚ արտահայտությունն, իրոք, արտացոլում է իրավիճակը և կարճաժամկետ հեռանկարը: Իրական տեղեկատվական պատերազմի նման մակարդակ ես չեմ տեսել: Այն այսօր իրականացվում է բոլոր մակարդակներով, առաջին հերթին`ԶԼՄ-ների: Կարծում եմ, որ ԶԼՄ-ներ, որպես այդպիսին, Ուկրաինայում և Ռուսաստանում արդեն չեն մնացել: Դրանք շատ արագ վերածվել են քարոզչության մարմինների: Այնպիսի տպավորություն է, որ այսօր մարդիկ ուղղակի զոմբիացված են այդ բազմամակարդակ քարոզչությամբ: Եվ քանի դեռ այդ ժողովուրդներն իրենք չգիտակցեն, որ, պարզվում է, կարելի է բարեկամ լինել, իրավիճակը չի շտկվի: Ի դեպ, այսօր Վրաստանը և Ռուսաստանն աստիճանաբար կարգավորում են հարաբերությունները: Բայց չէ որ 08,08,08-ից


հետո դա գործնականում անհնար էր թվում: Կարծում եմ, որ գա մի ժամանակ, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդները կխորհեն այն բանի շուրջ, թե ինչով են նման, այլ ոչ թե`ինչով են տարբերվում: Ինչ վերաբերում է Եվրամիության և Ռուսաստանի հարաբերություններին, այստեղ ևս ամեն բան միանշանակ չէ: Կենտրոնական Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմմաբ Եվրամիության քաղաքական արձագանքում գործում է երկակի չափանիշների հստակ համակարգ: Իսկ ընդհանուր առմամբ ինձ`որպես Իսրայելի քաղաքացի, զարմացնում է, երբ ռմբակոծում են խաղաղ բնակչությանը, կարևոր չէ`նրանց մեջ կան գրոհայիներ, թե՞ ոչ: Իսրայեն իր արձագանքներում նման բան երբեք թույլ չի տվել, թեև ողջ աշխարհը դատապարտում էր մեզ: Իսկ տվյալ դեպքում Եվրամիությունը պնդում է, որ ռմբակոծելը, պարզվում է, ուկրաինական կառավարության իրավունքն է: Ցավոք, հավաստումները, թե Ուկրաինայի արևելքում հազարավոր ռուս գրոհայիններ են կռվում, չեն համապատասխանում իրականությանը: Քանի որ, եթե նրանք, իրոք, այնտեղ կռվեին, հակամարտությունը վաղուց ավարտված կլիներ:


 


Համաձա՞յն եք արդյոք, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը վերադարձել են ՙսառը պատերազմի՚ ժամանակներին: 


 


Ամերիկացիները և ռուսները վերջին տարիներին իրենց միջև ձևավորված հարաբերությունները ՙվերաբեռնում՚ են անվանել: Սակայն, խորհրդանշական կոճակի վրա պատահաբար գրել են ՙգերբեռնում՚: Եվ, իրոք, արդյունքում տեղի է ունեցել հենց գերբեռնում: Այսօր ուժի այդ երկու կենտրոնների միջև կրկին ՙսառը պատերազմ՚ է սկսվել: Համենայն դեպս, այսօր Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ միջև փոխհարաբերությունների մակարդակը շատ է նման ՙսառը պատերազմի՚ նոր ալիքի: Ավելին, ոմանք արդեն խոսում են համարյա թե Երրորդ համաշխարհայինի վտանգի մասին: Եվ դրանում կարելի է մեղադրել երկու կողմերին էլ: Անձամբ ես խիստ քննադատաբար եմ վերաբերում Բարաք Օբամայի կառավարման ողջ ժամանակաշրջանին: Ամերիկացի նախագահի բոլոր մտադրությունները, որոնց համար նա ավանսով Նոբելյան մրցանակ ստացավ, ընդհանուր առմամբ կյանքի չեն կոչվել: Նրա միակ ոչ մեծ վաստակը Աֆղանստանից զորքերի դուրս բերումն էր: Ուկրաինայի շուրջ իրավիճակում ևս Օմաբայի վարչակազմն այնքան էլ հեռատեսորեն չի գործում: Քանի որ ավելի լավ է զրուցել, քան սպառնալ պատժամիջոցներով և զենքով:


 


Իսկ ի՞նչ կասեք Պուտինի վերաբերյալ:


 


Այսօրվա Պուտինը խիստ տարբերվում է այն Պուտինից, ով եկավ 2000-ական թթ. սկզբին: Այն բանից հետո, երբ նա Մեդվեդևին դրեց վարչապետի պաշտոնում, արտաքին քաղաքականության նրա հայեցակարգը կտրուկ փոխվեց: Եվ կայսերական հայտարարությունները, որոնք մենք այդքան հաճախ լսում ենք վերջին ժամանակներս, անխուսափելիորեն էլ ավելի մեծ փոփոխությունների են տանում: Կարծում եմ, որ նրան դրան է դրդում արմատականների թևն իր իսկ շրջապատում և ռուսական քաղաքականությունում: Եվ այսօր այդ թևը շատ վտանգավոր կերպով հայտարարում է Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով, որ հենց դա է փափագում ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, դա շատ վտանգավոր միտում է: Տեսությունը, թե համաշխարհային տնտեսությունը կփրկի Երրորդ համաշխարհայինը, գործնականում միանգամայն իրականանալի է: Հուսով եմ, որ ռուսական քաղաքականության այդ արմատական թևը հաղթանակ չի տանի, թեև, ինչպես շատ այլ փորձագետներ, զերծ եմ մնում իրադարձությունների հետագա ընթացքի կանխատեսումից`պայմանավորված գլոբալ քաղաքականությունում վերջին միտումներով: Մեկ բան կարելի է հստակ ասել`ՙսառը պատերազմի՚ ժամանակաշրջանն այսօր կրկին իրականություն է դարձել:


 


Իր եվրասիական նախագծերի հնարավոր մասնակիցների նկատմամբ Մոսկվան ընդհանուր առմամբ դիմում է ճնշման մեթոդների: Ի՞նչն է այսօր խանգարում Ռուսաստանին ԵԱՏՄ նկատմամբ Հարավային Կովկասի երկրների, ներառյալ`Ադրբեջանի, մոտ իրական հետաքրքրություն առաջացնելու նպատակով օգտագործել տնտեսական լծակները, օրինակ`երկաթուղու աբխազական հատվածի ապաշրջափակումը:


 


Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երկրների ինչ-որ Համագործակցության վերստեղծման ռուսների ամեն մի փորձի հետ միասին շահառու երկրներն ավելի ու ավելի են քչանում: Այդ պատճառով արմատապես սխալ է նրանց մոտեցումը: Ինտեգրման լավագույն սցենարը երկրների տնտեսական կապվածությունն է Ռուսաստանի հետ: Ի դեպ, Իսրայելը լրջորեն քննարկում է Եվրասիական միության հետ համագործակցելու գաղափարը: Կարծում եմ, որ Հայաստանում և նույն Ուկրաինայում այդ հարցն ավելորդ քաղաքականացված է: Մինչդեռ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին Իսրայելում, կառավարական շրջանակներից բացի, գիտեին միայն դրանում շահագրգռված խոշոր գործարարները: Մնացած բնակչությանն այդ հարցն ընդհանրապես հետաքրքիր չէր:


 


Միգուցե՞ այն պատճառով, որ չի եղել հակադիր բևեռ, որն իր կողմը կգրավեր Իսրայելին:


 


Համաձայն եմ, բայց մյուս կողմիցայժմ մենք աշխատում ենք եվրասիական կառույցների հետ, սակայն ԵՄ-ն նույնիսկ չի փորձում ասել, որ ունենալով եվրաասոցացման համաձայնագիր`Իսրայելը չպետք է համանման տնտեսական հարաբերություններ ունենա այլ կառույցի հետ: Այդ պատճառով տնտեսությունն ինտեգրման հարցում շահագրգռվածության լավագույն մեխանիզմն է: Միաժամանակ վստահ չեմ, որ Աբխազական երկաթուղու ապաշրջափակման հարցը, եթե Մոսկվան որոշի ներառել այն  իր ինտեգրացիոն գործիքակազմում, կարելի է հեշտորեն լուծել, քանի որ այն տնտեսական խնդիր չէ: Կողմերը մի քանի անգամ մոտ էին խնդրիբ լուծմանը: Բայց, վերջիվերջո, միշտ քաղաքական խոչընդոտներ են առաջացել: Շատ լավ հասկանալով Հայաստանի դրությունը`անձամբ ես շատ կցանկանայի, որպեսզի այդ խոչընդոտները որքան հնարավոր է քիչ լինեն:


 


Իսկ Իսրայե՞լը:


 


Ընդհանուր առմամբ հաշվի առնելով Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների մակարդակը`Հյուսիս-Հարավ հաղորդակցությունների վերականգնման գաղափարին Իսրայելում բավականին զգուշավորությամբ են վերաբերում: Կարծում եմ, որ երկաթուղու աբխազական հատվածի բացումը զգալիորեն կընդլայներ Հայաստանի տնտեսական կապերը: Եվ եթե Ռուսաստանն իր տնտեսական նախագծերին ԱՊՀ այլ երկրների մասնակցության հարցին մոտենար`հիմնվելով իրավահավասար գործընկերության վրա, ավելի շատ կշահեր: Առնվազն չէր կորցնի այն բարեկամներին, որոնց այսօր կորցնում է:


Ղազախստանը, հաշվի առնելով որոշակի ռուսախոս բնակչության առկայությունը, վաղը կարող է մտածել այն բանի շուրջ, թե արդյոք ռուսները չեն օգտագործի այդ հաղթաթուղթը, եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չգնա: Այդ պատճառով ՙՄեծ ռուսական աշխարհին՚ պաշտպան կանգնելու Կրեմլի պատրաստակամության միտումը խիստ վտանգավոր է ամենից առաջ Ռուսաստանի համար: Եվ դրան հարկավոր է զգուշորեն վերաբերել: Չկան հավերժ ընկերներ, կան միայն հավերժ շահեր: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև, բացատրվում է Հայաստանի շահերի հետ Ռուսաստանի տնտեսական և որոշ իմաստով տարածաշրջանային շահերի համընկնմամբ: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationThe Power of One Dram to the Road of Life Charitable Organization
Ardshinbank CJSC has announced about the launch of a new  refinancing business loanArdshinbank CJSC has announced about the launch of a new refinancing business loan
Georgia turns down US invite for official visit over `pre-condition`Georgia turns down US invite for official visit over `pre-condition`
 Transitional dictatorship in Armenia - opposition MP Transitional dictatorship in Armenia - opposition MP
Not a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  HovhannisyanNot a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  Hovhannisyan
FMs of Armenia, Ukraine discuss current situation in regionFMs of Armenia, Ukraine discuss current situation in region
Armenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in WashingtonArmenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in Washington
WFP sees need to change format of assistance provided to Artsakh refugeesWFP sees need to change format of assistance provided to Artsakh refugees
Parliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meetingParliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meeting
Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be "Azerbaijani lands"
Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation 
Actions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientistActions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientist
Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense 
Police actions in Kirants criminal - clergyman  Police actions in Kirants criminal - clergyman  
Struggle continues despite repressions - Suren PetrosyanStruggle continues despite repressions - Suren Petrosyan
Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior 
Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP 
U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers 
Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation 
"Tavush for the Motherland" movement calls on citizens to continue  acts of disobedience
Armenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MPArmenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MP
Armenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  processArmenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  process
$250mln package proposed for Armenian$250mln package proposed for Armenian
Police forces block roads leading to village of Kirants, bordering  AzerbaijanPolice forces block roads leading to village of Kirants, bordering  Azerbaijan
Armenia, NATO discussing prospects for expanding cooperationArmenia, NATO discussing prospects for expanding cooperation
Azerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  AlmatyAzerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  Almaty
Armenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposalArmenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposal
Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement 
Peacekeepers` withdrawal from Karabakh continuesPeacekeepers` withdrawal from Karabakh continues
Mirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  StripMirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  Strip
Europe Nostra Vice President to visit ArmeniaEurope Nostra Vice President to visit Armenia
Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2
Participation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and DevelopmentParticipation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and Development
MP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereigntyMP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereignty
Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia 
RAU rector`s office term extended by 4 yearsRAU rector`s office term extended by 4 years
"5165" movement calls on all healthy forces of Armenia to unite for   salvation of motherland
Investigative Committee comments on beating of servicemen who  attended protests in KirantsInvestigative Committee comments on beating of servicemen who  attended protests in Kirants
Italian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in YerevanItalian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in Yerevan
Armenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movementArmenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movement
Armenia`s new rep to UNESCO appointed Armenia`s new rep to UNESCO appointed 
Border delimitation supposed to settle problems on other border  sectionsBorder delimitation supposed to settle problems on other border  sections
Armenia`s minister of defense hosts member of French Senate  CommitteesArmenia`s minister of defense hosts member of French Senate  Committees
Armenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MPArmenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MP
Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital 
Armenia`s territories gradually surrendered under the guise of Armenia`s territories gradually surrendered under the guise of "pilot  border delimitation" - opposition MP
All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia 
Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan 
Armenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of KirantsArmenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of Kirants
Journalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protestsJournalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protests
Idram and IDBank at Career City FestIdram and IDBank at Career City Fest
"Shirak for Motherland" movement holds  car rally in Gyumri in  support of Tavush residents 
As of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, AzerbaijanAs of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, Azerbaijan
"Mother Armenia" bloc calls on students to stand up in support of  Tavush residents
European Commission Director General travels to South Caucasus to  launch new initiativesEuropean Commission Director General travels to South Caucasus to  launch new initiatives
Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush 
Opposition MP files complaint against police Opposition MP files complaint against police 
When organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiatorWhen organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiator
Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008
"Tavush for the Motherland " demands from Armenian law enforcement  agencies to investigate report accusing Bagrat Srbazan of committing  crime