Ամերիաբանկը, հանդիսանալով ունիվերսալ բանկ, ընդլայնում է ֆիզիկական անձ
հաճախորդների ֆինանսական գործիքների ընտրանին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է մամուլի ծառայությունից,
ՀՀ բանկային համակարգում
առաջինն Ամերիաբանկն է, որ իր հաճախորդներին առաջարկում է իրականացնել բրոքերային
գործարքներ MetaTrader4 առևտրային տերմինալի միջոցով: MetaTrader4
համակարգը հնարավորություն է ընձեռում նվազագույն միջոցներով մուտք գործել
միջազգային ֆինանսական շուկաներ` դրանով հանդերձ բրոքերային գործառնություններն
առավել հասանելի դարձնելով հասարակության լայն հատվածների համար:
META TRADER տերմինալը
տրամադրում է CFD և արժութային (Forex) շուկաներում բրոքերային ծառայությունների
մատուցման և առևտրի իրականացման գործիքների լայն հնարավորություն, մասնավորապես`
առևտրային պատվերների ամբողջական փաթեթ, առևտրային ռազմավարության տեստավորում,
առևտուրը ավտոմատացնելու հնարավորություն MQL4 ծրագրով գրված առևտրային ռոբոտների
միջոցով, MT4 mobile-ի միջոցով ամենուր գործարքների իրականացում:
Նշենք, որ Ամերիաբանկը
բրոքերային ծառայություններ է մատուցում 23 երկրի 100-ից ավելի մասնագիտացված
առևտրային հարթակներում: Սա հնարավորություն է տալիս իրականացնել ֆոնդային
բորսաներում տարատեսակ արժեթղթերի առքուվաճառք և մշտապես տեղեկացված լինել
ֆինանսական շուկայի զարգացումների մասին:
Բացելով
բրոքերային հաշիվ Ամերիաբանկում` հաճախորդը ստանում է հասանելիություն աշխարհի
նշանավոր ֆոնդային բորսաներին, ինչպիսիք են`NYSE, NASDAQ, AMEX, ARCA, CBOT և
այլն` (ԱՄՆ), Toronto Stock
Exchange, Montreal Exchange
(Կանադա), LSE, LSE International
Order Book (Միացյալ Թագավորություն), Frankfurt Stock
Exchange -FWB (Գերմանիա), Vienna Stock
Exchange -VSE (Ավստրիա), Euronext Brussels
Stocks, Nasdaq OMX Europe - NUROEN (Բելգիա), uronext France - SBF
(Ֆրանսիա), Swiss Exchange - SWX
(Շվեյցարիա), Borsa Italiana
(Իտալիա), Bolsa de Madrid
(Իսպանիա), Tokyo Stock Exchange
-TSE.JPN (Ճապոնիա), Hong Kong Stock
Exchange - SEHK (Չինաստան), Australian Stock
Exchange -ASX (Ավստրալիա) և այլն: Հաճախորդը հնարավորություն է
ստանում նաև իրականացնել տարբեր արժույթներով գնանշվող արժեթղթերի առքուվաճառքի
գործարքներ և ստանալ միջազգային շուկաների արժեթղթերի գնանշումները իրական
ժամանակում: