Սևանա լճի վիճակը և Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրային հորիզոնների մակարդակի իջեցման հետ կապված իրավիճակը Հայաստանի գլխավոր էկոլոգիական խնդիրներն են, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙՀանուն կայուն մարդկային զարգացման՚ ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը:Փորձագետը հիշեցրել է, որ ընթացիկ տարվա սկզբին լճում արդեն արձանագրվել է 3 սմ բացասական հաշվեկշիռ: Մինչդեռ տարվա ընթացքում իրավիճակն ավելի է վատթարացել է. դեկտեմբերի 1-ի տվյալներով, բացասական հաշվեկշիռը կազմել է 7 սմ: Դանիելյանի խոսքով, Սևանա լճի մակարդակի մշտական տատանումները մեծ վտանգ են պարունակում լճի համար:
Ինչ վերաբերում է Արարատյան դաշտավայրին, այստեղ ջրային տնտեսություններին ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու պատճառով ստորգետնյա հորիզոններն իջել են մի քանի մետրով: Իրավիճակը կայունացնելու նպատակով անցած տարվանից սկսվել է ապօրինի արտեզյան հորերի փակման գործընթաց: Բացի այդ, այս տարի ավելացել է Սևանից բացթողումների առավելագույն ծավալը: Դանիելյանը նշել է, որ իրավիճակն Արարատյան դաշտավայրում կայունացման կարիք ունի, հակառակ դեպքում`կմեծանան անապատացման ռիսկերը: Ինչպես ավելի վաղ հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանական ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը, 2014 թ. վերջին Սևանում կարձանագրվի 9-12 սմ բացասական հաշվեկշիռ: Տարբեր տարիների գարնանային վարարումների շրջանում Սևանա լճի ջրի մակարդակը միջինը բարձրացել է 45 սմ-ով:
Օրինակ` 2013 թ.ջրի մակարդակը բարձրացել է 40 սմ-ով: Սակայն այս տարի իրավիճակը փոքր-ինչ այլ է. իրի մակարդակի բարձրացումը կազմել է ընդամենը 25 սմ: