ՎՏԲ-Հայաստան Բանկը
MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում է ակցիա բանկի
թողարկած MasterCard քարտերի քարտապանների համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության
տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, առևտրի և սպասարկման ցանկացած
կետերում ապրանքի և ծառայությունների դիմաց վճարելով MasterCard քարտերով` բանկի
հաճախորդները կկուտակեն բոնուսային միավորներ և կստանան հնարավորություն շահելու 3
արժեքավոր նվերներից մեկը` 500 000 դրամ արժողությամբ տեխնիկայի ձեռքբերման
հավաստագիր, ուղևորություն երկու անձի համար դեպի Շրի Լանկա և գլխավոր մրցանակը`
Renault Logan ավտոմեքենան:
Աղբյուրի համաձայն, ակցիան անցկացվում է 2014թ.
դեկտեմբերի 15-ից մինչև 2015թ. մարտի 15-ը ներառյալ: Մարքեթինգային արշավի դեմքն է
հայտնի հայ մոդել Լուսինե Թովմասյանը:
Բանկի MasterCard քարտի գործող քարտապաններն ու նոր
հաճախորդները, որոնք ակցիայի ընթացքում ձեռք կբերեն քարտեր, կկուտակեն բոնուսային
միավորներ` առևտրի և սպասարկման կետերում կատարած բոլոր գնումների դիմաց վճարելով
MasterCard քարտերով: Մասնավորապես ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման
կետերում կատարած ամեն անկանխիկ գործարքի 1000 ՀՀ դրամի դիմաց MasterCard
քարտապանը կուտակում է 2 բոնուսային միավոր: ՀՀ բանկերի և արտերկրի առևտրի և
սպասարկման կետերում կատարած (այդ թվում` նաև առցանց խանութներում կատարած
գործարքների դիմաց, բացառությամբ կոմունալ վճարումների և բանկոմատների միջոցով
կատարած անկանխիկ գործարքների) ամեն անկանխիկ գործարքի 1000 ՀՀ դրամի դիմաց
MasterCard քարտապանը կուտակում է 1 բոնուսային միավոր: Բոնուսների առավելագույն
քանակը մեկ գործարքից կազմում է 50: Ակցիայի արդյունքում 100 քարտապաններ, որոնք
կուտակել են առավելագույն քանակությամբ բոնուսներ, կմասնակցեն 3 նվերների
խաղարկությանը:
ՎՏԲ-Հայաստան
Բանկի և արտերկրի առևտրի և սպասարկման կետերի ցուցակը կարելի է գտնել www.vtb.am կայքի «Զեղչային ծրագիր
քարտապաններին» բաժնում:
«Մեկնարկել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ու MasterCard-ի երկրորդ համատեղ ակցիան: մանատիպ
արշավներն օգնում են արագացնել անցումը կանխիկից անկանխիկ վճարումների և հասանելի
դարձնել անկանխիկ վճարումները հնարավորինս մեծ թվով մարդկանց: Հուսով ենք, որ այս
արշավը նույնպես հաջող կլինի ու կրկին ուշադրությունը սևեռի ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերի լայն
հնարավորություններին: Քարտերով կատարելով ամենօրյա գնումներ` մեր քարտապանները
ստանում են նաև նվերներ շահելու հնարավորություն»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի
Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
«Քարտերով վճարելը հարմար է, անվտանգ ու պարզ: Ի լրումն
անկանխիկ վճարումների այս առավելությունների` մենք տալիս ենք հնարավորություն
ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկա ու նոր հաճախորդներին` MasterCard քարտապաններին, ստանալու առանձնահատուկ մի բան` հաճախ վճարելով ապրանքի ու
ծառայությունների դիմաց առևտրի և սպասարկման կետերում կամ ինտերնետում: Շատ ուրախ
ենք արդեն երկրորդ անգամ այս տարի ներկայացնել բանկի հաճախորդներին այսպիսի գրավիչ
առաջարկ»,-ասել է Հայաստանում, Բելառուսում ու Ղազախստանում MasterCard-ի
կառավարիչ տնօրեն Ալեքսանդր Դունաևը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը
քարտային բիզնեսում»վերլուծական տեղեկագրի, ակտիվ քարտերի թվով ՎՏԲ-Հայաստանը
բանկը հանդիսանում է շույկայի առաջատարը, 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
ունենալով ավելի քան 368 ազար քարտ, տարեկան աճը` մոտ 30%, որտեղ Visa քարտերը
կազմոմ են 355 հազար, որոցով նույնպես բանկը հանդիսանում է առաջատարը: Բանկը
MasterCard համակարգի անդամ է դարձել մեկուկես տարի առաջ և մինչև 2014 թվականի
հոկտեմբերը հասցրել է թողարկել 13 հազար քարտ, տեղեր զբաղեցնելով առաջատարների
տասնյակում: Պլաստիկյ տրանսակցիաների ծավալով նույնպես բանկն առաջինն է` ավելի քան
120 մլրդ,դրամ - հունվար-սեպտեմբեր ամիսներին, տարեկան աճը` 24%: Հոկտեմբերի 1-ին
բանկն ունեցել է 233 սեփական POS-տերմինալ և 150 բանկոմատ: Մինչև 2013 թվականը
ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել և սպասարկել է միայն Visa միջազգային քարտեր, որից
հետո, նույն թվականի սեպտեմբերից, դարձել է MasterCard համակարգի սկզբունքային
անդամը, ձեռնամուխ լինելով նաև Cirrus/Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտերի թողարկմանը և սպասարկմանը: Բանկը թողարկում և սպասարկում է նաև
տեղական ArCa քարտերը և ունի իր սեփական պրոցեսինգը:
Նշենք նաև, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ
միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ
հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա
բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ
բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն
մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: