Թուրքիայի իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության նոր առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի մանիֆեստի
հիմնական շեշտադրումներն են հանդիսանում Հայկական
հարցը և Կիպրոսը:
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, Թուրքիայի իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության
նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի վարչապետի թեկնածու Ահմեդ Դավութօղլուն
կուսակցության գլխավոր համագումարի մասնակիցներին է ներկայացրել 9 կետից բաղկացախ
իր մանիֆեստը:
«Թուրքիայի
արտաքին քաղաքականության ողջ օրակարգը բաղկացած է Հայկական հարցից և Կիպրոսից:
Մենք երբեք չենք հրաժարվի մեր հիմնական սկզբունքներից»,-հայտարարել է Թուրքիայի իշխող
Արդարություն և Զարգացում կուսակցության նոր առաջնորդը:
Իր մանիֆեստում Թուրքիայի իշխող
կուսակցության նոր առաջնորդը ներկայացրել է կուսակցության առաջիկա նպատակները,
որոնց շարքում են` քրդական հարցի կարգավորումը, Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ
պայքարը, արդարադատության համակարգի բարեփոխումը, մշակութային և տնտեսական
բարեփոխումները, ինչպես նաև արտաքին քաղաքականությունը: