Հայաստանը շահագրգռված է փոխգործակցության
խորացմամբ Սևծովյան տնտեսական համագործակցության շրջանակում, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ արտագնա նիստում իր բացման խոսքում:
Նա նշել է, որ սևծովյան տարածաշրջանում տնտեսական
համագոծակցության զարգացման համար մեծ ներուժ կա հատկապես էներգետիկայի և
հեռահաղորդակցության ոլորտներում: «Անհրաժեշտ է խթանել ներդրումները
տարածաշրջանային ենթակառուցվածքներում», - հայտարարել է Շարմազանովը:
Տարածաշրջանային համագործակցության թխանման համատեքստում
նա առանձնացրել է գոյություն ունեցող հակամարտությունների խաղաղ կարգավորման
հասնելու անհրաժեշտությունը: Խոսելով որոշակի ղարաբաղյան հիմնախնդրի մասին`
Շարմազանովը, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը
ղարաբաղյան հակամարտության գոտում, Բաքվի կազմակերպած դիվերսիոն ներթափանցումները,
որոնք հանգեցրեցին երկու կողմում մարդկային կորուստների, իրական սպառնալիք են տարածաշրջանային
կայունության համար: Դատապարտման արժանի են նաև Ադրբեջանի ներկայացուցիչների
ռազմաշունչ սպառնալիքները, ինչպես նաև Բաքվի նախաձեռնած սպառազինությունների
մրցավազքը»:
Մինչդեռ,
ընդգծել է նա, հայկական կողմը շահագրգռված է հակամարտության բացառապես խաղաղ
կարգավորմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման
իրավունքի սկզբունքի իրացման հիման վրա: