Հայաստանի հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացմանն ուղղված Orange Հիմնադրամի
ծրագրի շրջանակներում հերթական
համակարգչային սրահն է ստեղծվել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, Orange
Հիմնադրամի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով նորաբաց սրահը
համալրվել է 7 համակարգչով, տպիչով, Orange-ի MyBox երթուղիչով, որն ապահովում է
ներբեռնման մինչև 21.6Մբ/վ արագություն, և հարմարավետ կահավորանքով: Համակարգչային
սրահը թույլ կտա գյուղի բնակիչներին մոտ լինել աշխարհին ինտերնետի միջոցով: Բոլոր
ցանկացողները կարող են մասնակցել նաև հատուկ համակարգչային դասընթացների, որոնք
թույլ կտան առավել հեշտությամբ օգտագործել տրամադրված արքավորումները և ինտերնետ
ծառայությունների ընձեռած
հնարավորություններն ավելի հասանելի կդարձնեն գյուղի բնակիչների համար:
«Orange
Հիմնադրամը մեծապես կարևորում է գյուղական համայնքների զարգացումը: Հավատացած ենք,
որ այս համակարգչային կենտրոնը Պեմզաշեն գյուղի բնակիչներին հնարավորություն
կընձեռի օգտվել արագ զարգացող ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրած
առավելություններից և կնպաստի իրենց կյանքի կրթական ինչպես նաև սոցիալական
բաղադրիչների բարելավմանը»,- ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ
Ֆրանսիս Ժելիբտերը:
Գյուղական համայքներին ուղղված այս ծրագիրը միտված է աջակցել համայքների
սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ վերջիններիս հնարավորություն տալով լիովին
օգտագործել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Նման համակարգչային
սրահներ բացվել են արդեն թվով Հայաստանի տարբեր մարզերի 20-ից ավելի գյուղերում: