Ոչ իշխանական խորհրդարանական չորս ուժերի /Հայ ազգային կոնգրես, ՙԺառանգություն՚, ՀՅԴ, ՙԲարգավաճ Հայաստան՚/ ներկայացուցիչներն այսօր կայացած նիստում պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի շրջանակներում նախաձեռնելու են ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծ կներկայացնեն:
Ինչպես քառյակի նիստից հետո հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ոչ իշխանական ուժերը կփորձեն նաև միասնական մոտեցում մշակել Հայաստանի նոր կառավարությունում առաջիկա կադրային փոփոխությունների առնչությամբ: