Հոկտեմբերի
5-ին Գյումրիում կընթանա Արհեստների և արվեստի 2-րդ փառատոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Արենի
փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, փառատոնը կմիավորի տարբեր
արհեստների ներկայացուցիչնրի` դարբինների, ոսկերիչների, երկաթագործների և այլն: Ուշագրավ
է, որ միջոցառման հյուրերը հնարավորություն կստանան տեսնելու այս կամ այն իրի
պատրաստման գործընթացը; Բացի այդ, փառատոնի շրջանակում կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք,
իսկ երեկոյան` հայտնի երաժիշտ Արա Գևորգյանի համերգը: Մանուկյանի ասելով, անցյալ
տարի Արհեստների և արվեստի 1-ին փառատոն այցելել է ավելի քան 3 հազար մարդ:
Հիշեցնենք,
որ նախորդ տարի Գյումրին հայտարարվել էր Համագործակցնության մշակութային
մայրաքաղաք: Ծրագրի շրջանակում անցկացվեցին այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք էին
ԱՊՀ երկրների միջազգային ցուցահանդես «Արտ Էքսպո», «Դուետ» թատերական փեառատոնը,
հացի, աշուղական երգի, պոեզիայի փառատոնները: