Arminfo.info



 Երեթշաբթի, 2 Դեկտեմբերի 2014

Ստեփանյան Դավիթ

Աղասի Ենոքյան. Ռուսաստանի և Աբխազիայի միջև համաձայնագիրը պայմանագիր է Եվրասիական միության ոգով

Աղասի Ենոքյան. Ռուսաստանի և Աբխազիայի միջև համաձայնագիրը պայմանագիր է Եվրասիական միության ոգով

 Չնայած նոյեմբերի 24-ին Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական պայմանագրի ստորագրման ժամանակ երկաթուղու աբխազական հատվածի բացման օգնությամբ Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերսկսման անհրաժեշտության վերաբերյալ Վլադիմիր Պուտինի ակնարկին`փորձագետների մեծ մասը հակված է այն կարծիքին, որ ռուս-աբխազական պայմանագիրն, ըստ էության, խաչ է դրել այդ նախագծի վրա: Ի՞նչ կարծիք ունեք այս առնչությամբ:


 


Այդ փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ռուս-վրացական հարաբերություններում լարվածության հետագա սրման: Նման սցենարը կարելի է կանխարգելել միայն Վրաստանի իշխանությունում ռուսաստանամետ ուժերի հաստատման` վերջին ժամանակներս դիտվող միտումը շարունակվելու դեպքում: Իսկ Վրաստանի կառավարության վերջին փոփոխություններն ուղղակիորեն խոսում են նման հեռանկարների առկայության մասին: Մյուս կողմից` աբխազական երկաթուղու վերաշահագործումը, բազմաթիվ տեխնիկական խնդիրների առկայությունից զատ, պետք է պատասխանի մեկ գլխավոր հարցի. ոտեղո՞վ է անցնելու Վրաստանի սահմանը, և որտե՞ղ է կանգնեցվելու վրացակամ մաքսատունը: Եվ քանի դեռ այդ հարցը լուծված չէ, երկաթուղին չի բացվի: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբխազիայի և Ռուսաստանի միջև  նոր պայմանագիրը  գործնականում ենթադրում է Աբխախզիայի և Վրաստանի միջև այդ սահմանի անցկացում, ինչին Վրաստանում գործող իշխանությունները, երբեք չեն համաձայնի, ժամանակի ընթացքում աբխազական տեղամասի ապաշրջափակումը քաղաքական իմաստով միայն ավելի կդժվարանա:


 


Այդ դեպքում ո՞րն է ՌԴ նախագահի այդ հայտարարութան պատճառը:


 


Հաշվի առնելով հանգամանքը, որ Ռուսաստանի այսօրվա քաղաքականության 80% փիար է, Աբխազիայի հետ պայմանագրի ստորագրումն այդ տեսանկյունից, անշուշտ, լուրջ քայլ էր: Իսկ իրականում այդ պայմանագիրն էական ոչինչ չի բերի ոչ Ռուսաստանին, ոչ Աբխազիային, ոչ էլ որևէ մեկի: Դա Եվրասիական միության ոգով պայմանագիր է: Մոսկվան այսօր փորձում է ուկրաինական իրադարձություններին զուգընթաց որոշակի իրադարձություններ զարգացնել իր մյուս ծայրերկրներում: Այդ համատեքստում ես կառանձնացնեի և կգնահատեի կտրուկ փոփոխությունները Վրաստանի կառավարության կազմում, ինչպես նաև վերջին հայ-ադրբեջանական սրումը: Փաստորեն, Կրեմլի այդ քաղաքականությունից  երևում է գլխավորը` Ուկրաինայում ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես կցանկանար Վլադիմիր Պուտինը: Եվ այդ ՙոչ այնպեսի՚ դիմաց պետք է փոխհատուցել ձեռքբերումներով այլ վայրերում: Մյուս կողմից, հենց այդ ձեռքբերումները Պուտինի պատկերացումներում կոչված են փոխհատուցելու բացթողումները ուկրաինական ուղղությամբ:


 


Դուք նկատի ունեք, որ Իրակլի Ալասանիայի և նրա նախարարների հրաժարականը Կրեմլի լոբբինգի արդյու՞նք է:


 


Այն բանում, ինչ ոչ այնքան վաղուց տեղի ունեցավ Վրաստանում, անշուշտ, դեռ ամեն բան վերջնականապես պարզ չէ: Ակնհայտ է միայն այն, որ կառավարությունից հեռացան Վրաստանում բավականին հայտնի մարդիկ: Իսկ մնացին, ասենք այսպես, մարդիկ, ում քչերն են ճանաչում: Հեռացան հստակ արևմտամետ կողմնորոշում ունեցող մարդիկ, հեռացան` այդպես էլ անհայտ մնացող պատճառներով: Ուստի, միանգամայն բնական է, որ այս նոր կառավարությունը բոլոր շանսերն ունկ Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորը Ռուսաստանի կողմը շրջելու համար: Որոշ տվյալների համաձայն, վրացական իշխանությունների ՙգլխավոր քարտուղարՙ Իվանիշվիլիի հիմնական հարստությունը գտնվում է Ռուսաստանում` սրանից իր և Վրաստանի համար բխող հետևանքներով:


 


Դուք նշեցիք Իվանիշվիլիի հավատարմությունը, այսպես ասած, ռուսական արժեհամակարգին: Մի՞թե դա գործոն չէ, ինչը թույլ է տալիս Աբխազիայի հետ Վրաստանի սահմանի ապաշրջափակում ակնկալել:


 


Ռուսաստանին անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը մշտապես իր գլխին կախված թուրքական սպառնալիք զգա: Այդ իսկ պատճառով նույնիսկ Բիձինա Իվանիշվիլիի հավատարմությունը ռուսական արժեհամակարգին թույլ չի տալիս Վրաստանի կողմից Աբխազիայի հետ սահմանի ապաշրջափակման հեռանկարայնություն ակնկալել: Մոսկվան շահագրգռված չէ Հայաստանի տնտեսական զարգացմամբ: Ռուսներին ձեռնտու է Հայաստանին շրջափակման մեջ պահել, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հուսալի ցամաքային կապի առկայության դեպքում Երևանն ուղղակի կանտեսեր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումը: Հայ-թուրքական խնդիրը կսառեցվի, իսկ Մոսկվան դա չի ցանկանում: 


 


Գնահատեք ուկրաինական ճգնաժամի ներկայիս փուլը: Կիսվեք դրա զարգացման հեռանկարների Ձեր կանխատեսմամբ:


 


Ռուսական քաղաքականության նման հակասականության պայմաններում դժվարանում եմ միանշանակ գնահատական տալ, առավել ևս`կանխատեսել Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետագա զարգացումը: Միանշանակ է այն, որ Ռուսաստանը որոշակի խուճապի վիճակում է հայտնվել այն բանից հետո, երբ Պյոտր Պորոշենկոն դադարեցրել է Դոնբասի ֆինանսավորումը: Դա ցուգցվանգի իրավիճակ է ստեղծել Մոսկվայի համար, երբ հետագա առաջընթացն անիմաստ է դարձել, իսկ նահանջը`անհնար: Սակայն, Ուկրաինայում տարերայնորեն ի հայտ են գալիս հիմնականում անհաղթահարելի կոռուպցիայի հետ կապված խնդիրներ`հարցականի տակ դնելով վերջինիս ղեկավարության արդյուավետության աստիճանը: Ինչ վերաբերում է կանխատեսումներին, չեմ բացառում ինչպես Ռուսաստանի առաջխաղացումը դեպի Ուկրաինայի խորքը, այնպես էլ նոր ընտրությունները`ընդհուպ Կիևում նոր իշխանությունների ձևավորումը:


 


Չնայած իրանական միջուկային խնդրի շուրջ Իրան-ՙվեցնյակ՚ բանակցությունների վերջին փուլի ձախողմանը`Թեհրանի լիարժեք մուտքը էներգապաշարների համաշխարհային շուկա կարող է ռուսական գազի ու նավթի գների անկման հանգեցնել: Ինչու՞ է Արևմուտքը ձեռնպահ մնում ՙիրանական խաղաթուղթը՚ օգտագործելուց, և արդյո՞ք այդ պատճառը Ռուսաստանի դիրքորոշումն է:


 


Ստեղծված իրավիճակում`պայմանավորված ինչպես Ռուսաստանի դիրքորոշմամբ, այնպես էլ ՙԻսլամական պետության՚ վերջին գործողություններով, Իրանը վերածվել է Արևմուտքի բնական դաշնակցի:Խնդիրն Իրանի նկատմամբ քաղաքականությունում դեմքը պահպանելու Արևմուտքի ձգտման մեջ է: Նույնպիսի խնդիր ունի նաև Թեհրանը: Դրանով է պայմանավորված միջուկային խնդրի շուրջ բանակցային գործընթացի ծանր ընթացքը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ բանակցությունները չեն դադարել, ավելին`դրանք արդեն հանգեցրել են Իրանի ապաշրջափակման աննշան տարրերի ի հայտ գալուն, այդ բանակցությունների հեռանկարները բավականին հուսադրող են թվում:


 


Արդեն 2016 թ. Հայաստանի` ներմուծման կողմնորոշում ունեցող տնտեսությունը կհայտնվի ԵԱՏՄ չափորոշիչներին մաքսային ռեժիմի համապատասխանեցման խնդրի առաջ: Ձեր կարծիքով, ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը:


 


Հայաստանի հիմնական խնդիրը`կապված Եվրասիական միության հետ, այն է, որ դա ճանապարհ է դեպի անհայտություն: Ռուսաստանի կողմից Բելառուսից պարենային պրանքների մատակարարումների առնչությամբ վերջին սահմանափակումներն արդեն վկայում են, որ այդ կառույցը չի ծառայում իր նպատակներին: Այդ պատճառով, կարծում եմ, կանխատեսել, թե ինչպես կդասավորվի իրավիճակը Հայաստանում 2016 թվականին, վաղ է, թեկուզ այն պատճառով, որ մենք չգիտենք, թե ինչպես այն կդասավորվի Ռուսաստանում: Այդ պատճառով  թերահավատորեն եմ վերաբերում Եվրասիական միության հեռանկարներին: Եվ դա պայմանավորված է ոչ միայն Արևմուտքի պատժամիջոցներով, որոնք արդեն հանգեցրել են Ռուսաստանում մակրոտնտեսական ցուցանիշների էական վատթարացման, նավթի գների իջեցման, ռուբլու փոխարժեքի անկման: Այս ամենն արդեն հանգեցրել է ներքաղաքական իրավիճակի սրման, Պուտինի վարկանիշի անկման, ինչը սպառնում է Ռուսաստանում լրջագույն փոփոխություններով: Այլ կերպ ասած` ժողովրդին ՙհացով և տեսարաններով՚ ապահովմանն ուղղված Պուտինի քաղաքականությունը վտանգի տակ է: Հացով ապահովել ժողովրդին Պուտինն արդեն ի վիճակի չէ, ըստ էության, չկան նաև նոր տեսարաններ, քանի որ սանձազերծ ազգայնականությունը և ՙնովոռոսիան՚ արդեն սպառել են իրենց:


Այստեղից է բխում նոր ՙտեսարանների՚ սպառնալիքը, օրինակ`հետխորհրդային տարածությունում նոր հակամարտության`ՙռուսների հայրենասիրական ոգու բարձրացման՚ նպատակով, ինչպես Ղրիմի բռնակցումից հետո էր: Սակայն, կարծում եմ, Պուտինը, ամենայն հավանականությամբ կկրկնի այն, ինչով իշխանության եկավ`ներքին հակամարտություն Չեչնիայում: Բացառված չէ, որ Ռուսաստանում ներքաղաքական կոնֆլկտ հրահրվի, ինչը ռուսական ազգայնականության ավելի սերտ համախմբման կհանգեցնի: Դա անելը շատ ավելի հեշտ է: Այլ հարց է, թե ինչով այդ ամենը կավարտվի: Բայց Պուտինը հիմա աստիճանաբար հայտնվում է իրադրությունում, երբ դա արդեն նրան չի հուզում: 


 


Կապված Ձեր նախորդ պատասխանների հետ` հռետորական, բայց սկզբունքային հարց է ծագում`Հայաստանը կառավարվում է ներսից, թե՞, այնուամենայնիվ, դրսից:


 


Այսօր աշխարհում հազիվ թե կան ամբողջովին ներսից կառավարվող երկրներ, և Հայաստանը բացառություն չէ: Ցանկացած երկրի ինքնակառավարման աստիճանն առաջին հերթին պայմանավորված է վերջինիս իշխանությունների ներքին լեգիտիմությամբ և հետո արդեն արտաքին շահերում ունեցած տեղով ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու կարողությամբ: Այսօր Հայաստանի իշխանությունների լեգիտիմության աստիճանը հեռու է բավարար լինելուց, երկիրը ներգրավված է Ռուսաստանի համար կենսականորեն կարևոր շահերի գոտու մեջ: Եվ, վերջապես, մենք դժվարանում ենք մեր անվտանգության`Ռուսաստանից եկեղ մարտահրավերներին պատասխանների հարցում: Այդ պատճառով Հայաստանի մեծ կառավարելիությունը պայմանավորված է բացառապես վերոհիշյալ երեք գործոններով: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Russia for further Armenian-Azerbaijani contacts - presidential spokesmanRussia for further Armenian-Azerbaijani contacts - presidential spokesman
Meeting of high-ranking officials of Armenia and Turkey took place in Tbilisi: the authorities are conducting negotiations behind Armenian people - expert Meeting of high-ranking officials of Armenia and Turkey took place in Tbilisi: the authorities are conducting negotiations behind Armenian people - expert 
Armenia`s leader forced into surrendering Homeland`s territories - clergyman Armenia`s leader forced into surrendering Homeland`s territories - clergyman 
Opposition MP critical of government over prosecution of servicemen Opposition MP critical of government over prosecution of servicemen 
Armenia`s premier addresses message on Citizen`s DayArmenia`s premier addresses message on Citizen`s Day
Russian embassy in Armenia reports events in commemoration of  Armenian Genocide victimsRussian embassy in Armenia reports events in commemoration of  Armenian Genocide victims
Servicemen join protesters in Tavush: criminal investigation launched Servicemen join protesters in Tavush: criminal investigation launched 
"Azerbaijan Sanctions Review Act" requires State Department to report on applicability of Magnitsky Act sanctions against Azerbaijani officials.
Law-enforcers use special means in Kirants: five hospitalized Law-enforcers use special means in Kirants: five hospitalized 
Int`l pressure must continue - David VardanyanInt`l pressure must continue - David Vardanyan
28 border posts have already been established between Armenia,  Azerbaijan28 border posts have already been established between Armenia,  Azerbaijan
Actions of disobedience continue throughout country: MP Artur  Khachatryan detained by brute force on Sevan-Yerevan highway Actions of disobedience continue throughout country: MP Artur  Khachatryan detained by brute force on Sevan-Yerevan highway 
Armenians of Berlin met Aliyev with protest actionArmenians of Berlin met Aliyev with protest action
Converse Bank bonds were bought in primary market within daysConverse Bank bonds were bought in primary market within days
Aliyev: We highly appreciate peace negotiations ongoing between  Azerbaijan, ArmeniaAliyev: We highly appreciate peace negotiations ongoing between  Azerbaijan, Armenia
MP: In many cases, deminers refuse to carry out demining in TavushMP: In many cases, deminers refuse to carry out demining in Tavush
Armenian, Greek academic circles to strengthen cooperationArmenian, Greek academic circles to strengthen cooperation
Less hate speech, disinformation on Armenian TV channels - official Less hate speech, disinformation on Armenian TV channels - official 
Closing ceremony of Russian-Turkish monitoring center takes place in  AghdamClosing ceremony of Russian-Turkish monitoring center takes place in  Aghdam
Date of Armenian, Azerbaijani FMs` meeting in Kazakhstan not yet  specified  Date of Armenian, Azerbaijani FMs` meeting in Kazakhstan not yet  specified  
India responds to Azerbaijan`s criticism India responds to Azerbaijan`s criticism 
Armenia`s former human rights defender presents of demarcation of  Armenian-Azerbaijani border in TavushArmenia`s former human rights defender presents of demarcation of  Armenian-Azerbaijani border in Tavush
May One procession to take place in Yerevan May One procession to take place in Yerevan 
Armenian MP, Head of EU Delegation to Armenia discuss situation on  Armenia`s bordersArmenian MP, Head of EU Delegation to Armenia discuss situation on  Armenia`s borders
Contract serviceman injured in demining operations in TavushContract serviceman injured in demining operations in Tavush
Armenia today is in a particularly difficult situation and deserves  attention more than ever before - Jean-Luc MelenchonArmenia today is in a particularly difficult situation and deserves  attention more than ever before - Jean-Luc Melenchon
Driver blocks one of Yerevan`s tangled roadsDriver blocks one of Yerevan`s tangled roads
France is ready to expand framework of interaction with Armenia -  DevinazFrance is ready to expand framework of interaction with Armenia -  Devinaz
Ruben Vardanyan`s family persuaded him to stop his hunger strikeRuben Vardanyan`s family persuaded him to stop his hunger strike
20 border pillars have already been installed on Armenia-Azerbaijan  border 20 border pillars have already been installed on Armenia-Azerbaijan  border 
Freedom of speech is not highly valued in `bastion` of democracy: 7  people detained due to incident involving Premier`s wife in  TsitsernakaberdFreedom of speech is not highly valued in `bastion` of democracy: 7  people detained due to incident involving Premier`s wife in  Tsitsernakaberd
Armenia`s Parliament Speaker has not yet received letters from his  Federation Council partners Armenia`s Parliament Speaker has not yet received letters from his  Federation Council partners 
Current situation in region brings new challenges for both Armenia  and Syria - SpeakerCurrent situation in region brings new challenges for both Armenia  and Syria - Speaker
European Parliament: human rights violations in Azerbaijan are  incompatible with country`s preparations to host COP29European Parliament: human rights violations in Azerbaijan are  incompatible with country`s preparations to host COP29
"We are waiting!", Russian side expects Pashinyan`s participation in  EAEU summit
Protests in Armenia: roads, streets are closed; police use  disproportionate force to detain citizensProtests in Armenia: roads, streets are closed; police use  disproportionate force to detain citizens
Legitimate borders are very the guarantee of security that is talked  about a lot - RA NA SpeakerLegitimate borders are very the guarantee of security that is talked  about a lot - RA NA Speaker
Zakharova: How should CSTO actually act when Armenian leadership  itself decided to transfer several settlements to Azerbaijan?Zakharova: How should CSTO actually act when Armenian leadership  itself decided to transfer several settlements to Azerbaijan?
Vladimir Vardanyan: it is important to develop Armenian-French  cooperation at regional and local levelsVladimir Vardanyan: it is important to develop Armenian-French  cooperation at regional and local levels
Yeghishe Kirakosyan: European Court,UN Security Council have never  considered Armenia aggressor or occupierYeghishe Kirakosyan: European Court,UN Security Council have never  considered Armenia aggressor or occupier
Zakharova considers reports about recognition of Artsakh as part of  Azerbaijan back in 2020 by Russian President `shameless lie` and  `falsehoods`Zakharova considers reports about recognition of Artsakh as part of  Azerbaijan back in 2020 by Russian President `shameless lie` and  `falsehoods`
Political analyst:  only way to change situation in Armenia is  extraordinary parliamentary electionsPolitical analyst:  only way to change situation in Armenia is  extraordinary parliamentary elections
U.S. welcomes border delimitation process between Armenia-AzerbaijanU.S. welcomes border delimitation process between Armenia-Azerbaijan
If left without international support, the Armenian Genocide of 1915  will be finalized in the coming weeks and months - Robert F. KennedyIf left without international support, the Armenian Genocide of 1915  will be finalized in the coming weeks and months - Robert F. Kennedy
Those consigning Armenian Genocide to oblivion will not digest it -  Robert Kocharyan Those consigning Armenian Genocide to oblivion will not digest it -  Robert Kocharyan 
Russian pianist Ilya Ramlav to perform in Yerevan Russian pianist Ilya Ramlav to perform in Yerevan 
Armenia`s authorities plan demining of section near Kirants bridge Armenia`s authorities plan demining of section near Kirants bridge 
Situation in Tavush remains tenseSituation in Tavush remains tense
Armenia plans to open consulate general in TabrizArmenia plans to open consulate general in Tabriz
Summer conscription starts in Armenia Summer conscription starts in Armenia 
Armenia`s government proposes reviewing procedure for admission to  higher schoolsArmenia`s government proposes reviewing procedure for admission to  higher schools
Children in Tavush have been forced to fight for their safety -  expert Children in Tavush have been forced to fight for their safety -  expert 
French PM makes speech on 109th anniversary of the Armenian GenocideFrench PM makes speech on 109th anniversary of the Armenian Genocide
Six Combat Brotherhood members released Six Combat Brotherhood members released 
Actions of disobedience start in Armenia Actions of disobedience start in Armenia 
Protest rally calling for unity against Nikol Pashinyan taking place on Yerevan Republic Square Protest rally calling for unity against Nikol Pashinyan taking place on Yerevan Republic Square 
On April 23, commemoration ceremony to 109th anniversary of Armenian Genocide held at  House of Representatives of UruguayOn April 23, commemoration ceremony to 109th anniversary of Armenian Genocide held at  House of Representatives of Uruguay
British MP calls on Israeli officials to respond to attacks on Christians in Jerusalem`s Armenian QuarterBritish MP calls on Israeli officials to respond to attacks on Christians in Jerusalem`s Armenian Quarter
President of Greece: Victims of Armenian Genocide must never be forgottenPresident of Greece: Victims of Armenian Genocide must never be forgotten
Nikos Dendias: Recognition of historical truth is necessary to avoid repeating crimes against humanityNikos Dendias: Recognition of historical truth is necessary to avoid repeating crimes against humanity