Հակառակորդը կրկին գնդակոծել է Հայաստանի սահմանամերձ
գյուղերը:
Այս
անգամ գնդակոծությունն իրականացվել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ:
Ինչպես ԱրմԻնֆոի թղթակցին հաղորդել է
Բերքաբերի համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը, գնդակոծությունն սկսվել է հուլիսի
30-ի առավոտյան, երբ գյուղացիներն զբաղված էին բերքահավաքի աշխատանքներով, և
շարունակվել է հինգ ժամ: Նրա ասելով, հուլիսի 29-ին նույնպես հակառակորդը 4 ժամ
շարունակ գնդակոծել է գյուղը: «Ընդհանրապես, մենք սովոր ենք հակառակորդի նման
սադրանքներին, սակայն այդպիսի գնդակոծություն դեռ չէր եղել: Միտումնավոր կերպով
կրակում էին տների և այգիների ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ
չկան, սակայն տերին և այգիներին զգալի վնաս է հասցվել», - պատմել է Մադաթյանը: