Արմսվիսբանկը
հանդես է եկել որպես Հայաստանի դեղամիջոցներ արտադրողների և ներմուծողների
միության բանկ-գործընկեր: Արմսվիսբանկի և Հայաստանի դեղամիջոցներ արտադրողների և
ներմուծողների միության միջև համագործակցության հուշագիրն ստորագրվել է սեպտեմբերի
26-ին, Երևանում ընթացող «Ֆարմա-Արմենիա ԷՔՍՊՈ 2014» դեղագործական մրցակցության 6-րդ միջազգային
կոնֆերանսի շրջանակներում:
Հուշագրի շրջանակներում
համագործակցության նպատակներից մեկը դեղագործական ձեռնարկությունների
ֆինանսավորման համար ֆինանսական միջոցներ ներգրավելն է, ներդնելով այնպիսի
լուծումներ, ինչպիսիք են`առևտրի ֆինանսավորումը և երկարաժամկետ վարկավորումը
միջազգային ծրագրերի շրջանակներում:
Համագործակցության
շրջանակներում Արմսվիսբանկը մտադիր է կազմակերպել մի շարք սեմինարներ, Միության
անդամներին առաջարկվող ծառայություններին ծանոթացնելու համար:
Ըստ ՀՀ Ազգային
վիճակագրական ծառայության տվյալների, դեղագործական արտադրության ծավալը
Հայաստանում 2013 թվականին կազմել է 5.3 մլրդ.դրամ, տարեկան աճը` 29.9%:
Նշենք,
որ «Արմսվիսբանկը» հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին, աշխարհահռչակ »Franck Muller Watchland
ժամացույցների գործարանի հիմնադրի, սեփականատիրոջ և գլխավոր գործադիր տնօրեն
Վարդան Սիրմակեսի կողմից: Բանկի բաժնետերերն են` Վարդան Սիրմակեսը (Շվեյցարիա)`
80% և «Belegingsmachepij Jongo» LLC-ն`20%: Բանկը մասնագիտացվում է բանկային
գործունեության 3 հատվածներում` կորպորատիվ բանկինգ, ներդրումային բանկինգ և
պրիվատ բանկինգ:. Բանկի ակտիվները 2014-ի հուլիսի 1-ին կազմել են 72.3 մլրդ դրամ,
տարեկան կտրվածքով աճելով 24%: Կանոնադրական կապիտալը նույն ժամանակահատվածում
աճել է 44%, մինչև 10.1 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը նույն
ժամանակահատվածում կազմել է 21 մլրդ դրամ, տարեկան աճը` 56%: Բանկի վարկային
պորտֆելը հաշվետու ժամանակահատվածում աճել է 11%, մինչև 30.1 մլրդ դրամ: Բանկի
արժեթղթերի պորտֆելի ծավալը կազմել է 32.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով
70%: Բանկի շահույթը 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել է մոտ 1.2 մլրդ.դրամ,
տարեկան աճը` 67%: Բանկի ROA-ն առաջին կիսամյակում կազմել է 3.38% (նմախորդ տարվա
3.18% -փոխարեն), իսկ ROE –ն կազմել է 13,61% (նախորդ տարվա 13,84%-ի փոխարեն):