Ֆրանսիայի նախագահ
Ֆրանսուա Օլանդը ողջունել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ Թուրքիայի
վարչապետ Ռեջեպ Թայիդ Էրդողանի հայտարարությունը, ընդգծելով սակայն, որ դա դեռ
բավական չէ:
Օլանդը նշել է, որ Էրդողանի հայտարարության մեջ տեղ էին
գտել այնպիսի բառեր, «որոնք անհրաժեշտ էր լսել»: «Դա անհրաժետ էր ասել, և նա
ասեց»,-նշել է Օլանդը: Նրա խոսքով, այդ հարցում որոշակի առաջընթաց կա, բայց
անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչին սպասում են ոչ միայն հայերը,
այլ նաև ողջ առաջադեմ հանրությունը: «Եվ մենք կաջակցենք այդ մարդկանց»,-հավաստել է
Օլանդը:
Նշենք,
որ նախօրեին Օլանդը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջացառմանը, որտեղ
հաղորդել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մտադիր է այցելել
Երևան: